Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ծա­նո­թա­ցեք` սա նոր, «յու­ղը վրեն» օմ­բուդս­մեն Ա­ՆԱ­ՀԻՏ ՄԱ­ՆԱ­ՍՅԱՆՆ է: Նրա` կա­լա­նա­վայր կա­տա­րած այ­ցի մա­սին հա­ղոր­դագ­րու­թյան մեջ կար­դում ենք. «Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի կող­մից ար­ձա­նագր­վել է, որ նշված ան­ձինք ա­պա­հով­ված են պատ­շաճ պահ­ման պայ­ման­նե­րով, այդ թվում՝ մշտա­կան խմե­լու ջրով, սնուն­դով, հի­գի­ե­նա­յի պա­րա­գա­նե­րով: Ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան՝ վեր­ջին­ներս ստա­նում են բժշկա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում… Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի կող­մից ա­զա­տու­թյու­նից զրկված ան­ձանց պար­զա­բան­վել են ի­րենց ի­րա­վունք­նե­րի պ­աշտ­պա­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րը, դա­տա­կան ակ­տով կի­րառ­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րի բնույ­թը, դրանց բո­ղո­քարկ­ման կար­գը և ժամ­կետ­նե­րը, ինչ­պես նա­և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին դի­մե­լու կա­ռու­ցա­կար­գե­րը…»: Ի՞նչ եք կար­ծում. ով­քե՞ր են այդ կա­լա­նա­վոր­նե­րը` մեր քաղ­բան­տար­կյալ­նե՞րն են: Կամ գո­նե` շար­քա­յին հայ հան­ցա­գործ­նե՞րը: Ո՛չ, ի զար­մանս` դա օ­րերս ՀՀ տա­րածք մտած և մարդ սպա­նած ա­զե­րի դի­վեր­սանտ­ներն են: Իսկ լսած կա՞ք, որ մեր նա­հա­տակ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի հա­րա­զատ­նե­րին այ­ցե­լած, նրանց խնդիր­նե­րով հե­տաքրքր­ված լի­նի... և այլն: Այն­պես որ, պետք է ա­րձա­նագ­րենք` նա ոչ թե ՄԻՊ է` մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան, այլ Ա­ԻՊ` ա­զե­րի­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան:

Վո՛ւյ... «Մենք ու­նենք մու­նի­ցի­պալ ոս­տի­կա­նու­թյան ստեղծ­ման հա­յե­ցա­կարգ ի շա­րու­նա­կու­թյուն պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյան ռե­ֆորմ­նե­րի»,- այս մա­սին Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում հեր­թա­կան գոր­ծա­կար­գա­վա­րա­կան խորհր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ նշեց փոխ­քա­ղա­քա­պետ, ՔՊ-ի «քա­ղա­քա­պե­տա­ցու», ծա­ռաս­պանդ ի­րա­գոր­ծող ՏԻԳ­ՐԱՆ Ա­ՎԻ­ՆՅԱ­ՆԸ: «Մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ էլ քննար­կում­ներ ու­նենք»,- ա­սաց նա և հանձ­նա­րա­րեց Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Շա­վարշ Գրի­գո­րյա­նին ստանձ­նել այդ «բա­րե­փոխ­ման» ի­րա­կա­նաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և եր­կու ամս­վա ըն­թաց­քում զե­կու­ցել ար­դյունք­նե­րի մա­սին: Զար­մա­նա­լի է, մեզ մի­այն «թավ­շյա մու­սըռ­նե­րի» նոր տա­րա­տե­սակն էր պա­կաս, երբ ե­ղած­նե­րի ձեռքն ենք կրակն ըն­կել: Եվ ի՞նչ պետք է ա­նի այդ ա­ռան­ձին ոս­տի­կա­նու­թյու­նը, ա­պա­հո­վի ծառ­ե­րի կո­տո­րա­ծի ան­խա­փան ըն­թա՞ցքը... Թե՞ ու­զում է Նի­կո­լից օ­րի­նակ վերց­նի ու Ե­րև­ա­նով հսկա­յա­կան ոս­տի­կա­նա­կան շքախմ­բով շրջի: Համ էլ, մեր բո­լոր խնդիր­նե­րը լուծ­ված են, և լի­ա­կա­տար եր­ջան­կու­թյան հա­մար «սա­րի սմբո՞ւլն» է պա­կաս` մեն­թե­րի նոր կա­տե­գո­րի­ա­յի տես­քով:

Էս­պի­սի զար­մա­նա­լի հիբ­րիդ տե­սե՞լ է­իք` ա­րևմ­տա­մետ թրքահ­պա­տակ նախ­կին կո­մու­նիստ: Պատ­կե­րաց­րեք` նա գո­յու­թյուն ու­նի, դա ՔՊ խմբակ­ցու­թյան ան­դամ ՎԻ­ԳԵՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆՆ է, ով 32 տար­վա ըն­թաց­քում ա­վե­լի շատ կու­սակ­ցու­թյուն է փո­խել, քան մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը` կո­շիկ: Սույն ան­դուր կեր­պա­րին հի­շե­ցինք, քան­զի նա Հա­յաս­տա­ում ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյունն ու այն Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան կա­և­ո­րա­գույն ե­րաշ­խիք հա­մա­րե­լով, բայց այդ­պես էլ չմեկ­նա­բա­նե­լով այն տե­ղե­կու­թյու­նը, ըստ ո­րի՝ ԵՄ դի­տորդ­նե­րը հրա­ժար­վել են 1-1.5 ժամ տև­ող ճա­նա­պարհ կտրել ու հաս­նել Սյու­նի­քի Տեղ գյուղ՝ տե­ղում կա­տա­րե­լու ի­րենց ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­ներն ու ար­ձա­նագ­րե­լու հա­մար տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, սույն թրքահ­պա­տա­կը հայ­տա­րա­րել է, որ չու­նի նման տե­ղե­կու­թյուն: Կար­ծում ենք, ան­գամ ե­թե ԵՄ դի­տորդ­նե­րի աչ­քի ա­ռաջ Ե­րև­անն էլ ա­զիկ­նե­րը գրա­վեն, Վի­գե­նը է­լի կանգ­նե­լու է ու դի­տորդ­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը հռչա­կե­լու է՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին կա­րև­ո­րա­գույն բա­ղադ­րիչ: ՔՊ-ական խուն­տա­յի հլու սպա­սա­վոր սույն հիբ­րի­դը նույ­նիսկ ե­թե մեջ­տե­ղից պատռ­վի, չի կա­րող ա­նա­չառ լի­նել, և նրա­նից օ­գուտ ստա­նա­լը, ռսի ա­սած, «как от коз­ла мо­ло­ка», նույ­նիսկ ա­վե­լի քիչ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ