Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ինչպես Դոգի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ու առաջադրված մեղադրանքն է, ըստ իս, հորինված ու սին,այնպես էլ իմ մեքենաներն են կես միլիոն արժողությամբ.Լեվոն Բաղդասարյան

Իրավական

Երեկ տարբեր հարթակներում ակտիվ քննարկումներ գնացին, որ ճանաչված բլոգեր, հասարակական, քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանի հետ կապված աղմկահարույց քրեական գործով նրա շահերի պաշտպանությունը ստանձնել է հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության լավ բարեկամ Լեվոն Բաղդասարյանը։ Խոսվում էր նաեւ, որ Վարդան Ղուկասյանի, կամ նրա շրջապատի կողմից նվեր է ստացել «Մայբախ» ավտոմեքենա` գոլդ համարներով, որի արժեքը կես միլիոն եվրո է: 

Պարոն Բաղդասրյանին տեսել էին այդ մեքենան վարելիս եվ նկարահանել, տարածել էին։ iravunk.com-ը դիմեց հայտնի փաստաբանին, ով այսպես արձագանքեց․

«Բացակայում է լիազոր մարմնի որոշումը,ներգրավվելու ձեր նշած քրեական վարույթում եվ իրականացնելու իրավապաշտպան գործնեություն։ Նշեմ, որ Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ անձի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, տվյալ անձը, կամ մերձավորը մատնացույց է անում փաստաբանի, ով պետք է ներկայացնի իր շահերի պաշտանությունը, սակայն քննիչը դեռ գործողություններ այդ հարթակում չի կատարում։ Իրավունք ունեմ ենթադրելու, որ սպասում է ցուցումի։ Ինչ վերաբերվում է կես միլիոնանոց մեքենա նվեր ստանալուն, ապա, ինչես Դոգ-ի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ու առաջադրված մեղադրանքն է, ըստ իս, հորինծ ու սին, այնպես էլ իմ մեքենաներն են կես միլիոն արժողությամբ։

Գիտեք, լավ բան է հեքիաթներ սիրելը, սակայն օրդ չպետք է անցնի հեքիաթներ հորինելով ու տարածելով։ Արձանագրում եմ, որ տվյալ քրեական գործով փորձ է կատարվում իրականացնել ընտրովի արդարադատություն եվ, ինչպես հանրությանն, այնպես էլ Բարձր Դռանը ներկայացնել չափազանցված, խեղաթյուրված իրականության հետ աղերս չունեցող հնարածին մեղադրանքներ։ 

Դա է նաեւ կարծում եմ պատճառը, որ քննիչը մինչ այս պահը, որ մի գործողություն չի կատարում, փաստաբան ներգրավելու ուղղությամբ, Արտակ Գալստյանի շահերի պաշտպանության ուղղությամբ, տեղեյացնելով, որ փաստաբանին եվ Արտակի մերձավոր ազգականի դիմումին գրավոր է պատասխանելու, իսկ Արման Մկրտումյանը կալանավորված է, չունի պաշտպան։ Այ, սրա վրա թող ծանրանա հանրությունը, պետական կոմպիտենտ մարմինը Բարձր Դուռը, որովհետեվ նման վատ նախադեպի արդյունքում վաղը նույն ողտն իր դուռն է չոքելու»։ 

Շարունակելի 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ