⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ռեկորդ, փոքր ոսկի և Եվրոպայի փոխչեմպիոնություն. Անդրանիկ Կարապետյանի արդյունքը

Սպորտ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) նվաճեց արծաթե մեդալ:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 374 կգ (178+196) արդյունքը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ գլխավերևում պահեց նախ 167 կգ-ն, ապա 173 կգ-ն, իսկ երրորդ մոտեցմամբ ֆիքսեց 178 կիլոգրամը և սահմանեց Եվրոպայի ռեկորդ նվաճելով փոքր ոսկե մեդալ։

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը հաջող առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 190 կգ և 196 կգ, սակայն ձախողեց երրորդ մոտեցումը, որտեղ պատվիրել էր 206 կգ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ