Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ի­րեն «էլի­տար» ա­րևմ­տա­մե­տի տեղ դնող, ի­րա­կա­նում թրքա­սեր ՌՈՒ­ԲԵՆ ՄԵՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի ոչ է­լի­տար և Ա­րև­մուտ­քի ստան­դարտ­նե­րին ոչ հա­րիր կեղ­տա­բե­րան հար­ձա­կում է գոր­ծել թշնա­մու դրոշն այ­րած Ա­րամ Նի­կո­լյա­նի վրա. «€300000 գու­մա­րը կգան­ձեք էդ «ձի­զայ­ներ» ու­լից, այդ թվով գույ­քով, չբա­վա­րա­րի` իր հայ­րիկ­նե­րից եւս: Ոչ մի լու­մա­յով պետ­բյու­ջեն չպետք է տու­ժի: Հար­կա­տու­նե­րի փո­ղերն ա­մեն լա­ծի­րա­կի ջառ­մեն քա­շե­լու ու դրա պա­տաս­խա­նա­տու­նե­րի` է­շի ա­կան­ջում քնե­լու ջառ­մեն քա­շե­լու հա­մար չի, այ քեզ բան»: Զար­մա­նա­լի է, այդ ի՞նչ €300.000-ի մա­սին է խոս­քը` իբր ՀՀ-ին տու­գա­նե՞լ են թշնա­մու դրո­շը վա­ռե­լու հա­մար... Եվ ա­հա մի­ան­գա­մայն ա­րևմ­տա­մետ «Սի­վիլ­նե­տի» փաս­տե­րի ստուգ­ման հար­թա­կը պար­զել է. «Հա­յաս­տա­նը 300.000 եվ­րո­յի չի տու­գան­վել: Հա­մա­ցան­ցում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վում՝ իբ­րև Հա­յաս­տա­նը տու­գան­վել է 300.000 եվ­րո­յի՝ Ծան­րա­մար­տի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի դրո­շի այր­ման մի­ջա­դե­պի պատ­ճա­ռով: #CivilNetCheck-ի հետ զրույ­ցում կրթու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Կա­րեն Գի­լո­յա­նը հայտ­նեց, որ տե­ղե­կու­թյու­նը կեղծ է: «Դա զազ­րա­խո­սու­թյուն է: Ո­րև­է գու­մա­րա­յին տու­գանք նշա­նակ­ված չէ»,- հայտ­նեց Գի­լո­յա­նը»: Դե ինչ, ար­ժե և՛ Ռու­բեն Մեհ­րա­բյա­նի ու նրա հայ­րիկ­նե­րի ճա­կատ­նե­րին, և՛ նրանց գույ­քի վրա դա­ջել «Զազ­րա­խոս ստա­խոս» խա­րա­նը, խա­րա­նի դի­զայնն էլ պատ­վի­րել հենց Ա­րամ Նի­կո­լյա­նին, խա­րա­նի ֆոնն էլ կա­րող է լի­նել Մեհ­րա­բյա­նի չսի­րած ռու­սա­կան «ко­зёл»-ը:

Ա­մեն ան­գամ թվում է, որ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ հա­սել է տա­կան­քու­թյան հա­տա­կին, սա­կայն նա զար­մա­նա­լի­ո­րեն է՛լ ա­վե­լի ցած ընկ­նե­լու տեղ է գտնում: Այս ան­գամ ու­րա­ցավ Ա­րա­րա­տը` պե­տա­կան դա­վա­ճան Նի­կոլն ԱԺ-ում ա­սել է. «Ես չեմ լսել, որ ո­րև­է մե­կը մեզ­նից սեր ար­տա­հայ­տի Ա­րա­գա­ծի նկատ­մամբ, և դա ինձ հա­մար պրոբ­լեմ է: Ես ոչ մե­կի տա­նը Ա­րա­գած սա­րի նկա­րը չեմ տե­սել, ո­րով­հե­տև դա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է, իմ տանն էլ չկա, ձեր տա­նը կա՞: Ես ո­րո­շե­ցի, որ տա­նը և աշ­խա­տա­սե­նյա­կում պետք է Ա­րա­գած սա­րի նկարն ու­նե­նամ: Ու նա­և այլ սիմ­վոլ­ներ, գու­ցե նա­և՝ Հա­տի­սի նկա­րը…»: Ի ­դեպ, դե­ռևս սո­վե­տա­կան տա­րի­նե­րին է­ին թուր­քե­րը ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյա­նը բո­ղո­քել է­ին ՀԽՍՀ զի­նան­շա­նին պատ­կեր­ված Ա­րա­րատ լե­ռան առն­չու­թյամբ՝ պա­հան­ջե­լով այն հե­ռաց­նել պե­տու­թյան զի­նան­շա­նից, ին­չին ի պա­տաս­խան ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյունն էլ պա­հան­ջել էր թուր­քե­րից ի­րենց դրո­շից հե­ռաց­նել կի­սա­լուս­նի պատ­կե­րը՝ նշե­լով, որ Լու­սի­նը թուր­քե­րին չի պատ­կա­նում: Փաս­տո­րեն, Նի­կո­լը գե­րա­զան­ցեց ան­գամ թրքա­բոլ­շև­իկ­նե­րին, մի օր էլ Ա­թա­թուր­քին կգե­րա­զան­ցի...

Դե, ե­թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րի­չը թուր­քից էլ թուրք է, ա­պա չպետք է զար­մա­նալ, որ հա­րև­ան մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տի վա­րիչ ԻԼ­ՀԱՄ Ա­ԼԻ­Ե­ՎԸ իր տված հար­ցազ­րույ­ցում ա­սել է, որ «Ղա­րա­բա­ղում հա­յե­րը կա՛մ պետք է ըն­դու­նեն Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն, կա՛մ հե­ռա­նան»: Ա­լի­և­ի խոս­քով՝ Ադր­բե­ջա­նը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ չի քննար­կե­լու իր ներ­քին գոր­ծե­րը ոչ մի երկ­րի հետ, «իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի ներ­քին գործն է»: Նի­կո­լի ա­րև: Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րի­չը ա­սել է, որ Ղա­րա­բա­ղում ապ­րող հա­յե­րը պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րեն. «Այստեղ լի­ա­կա­տար ա­զա­տու­թյուն կա, ա­մեն ինչ ո­րոշ­վում է ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հի­ման վրա: Այս հար­ցը նույն­պես պետք է լուծ­վի մար­դու ի­րա­վունք­նե­րի հի­ման վրա»: Լրիվ նի­կո­լա­կան «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ոն» է` «ժո­ղովր­դա­վար» ցե­ղաս­պա­նու­թյուն «լի­ա­կա­տար ա­զա­տու­թյան» պայ­ման­նե­րում: Այն­պես որ, ե­թե Նի­կո­լին բան պա­տա­հի, մեր ժե­խից ոչ պա­կաս սգա­լու է Ա­լի­և­ը: Լրիվ ի­րար ար­ժա­նի են:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ