Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր Վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)

«Խաղաղության» դարաշրջան․ երբ գերիները դեռ սպասում են Բաքվի բանտերում, իսկ մարտական զոհերի թիվը մեկ տարում ավելի շատ է, քան «նախահեղափոխական» վերջին 6-7 տարիների ընթացքում միասին

Վերլուծություն

Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց 2022թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Հետաքրքիր էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ամենինչի մասին՝ այդ թվում Ադրբեջանի վարած քաղաքականության և պատերազմի մասին, սակայն նախընտրեց լռել, շրջանցել զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմի ունեցած մարդկային զոհերին և Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։

Այսպես, 2022թ. կառավարության կատարողական զեկույցում արձանագրված է, որ «Ագրեսիայի (սեպտեմբերյան) հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձգերեվարվել է 20 զինծառայող»։ Փաստենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» կարգախոսի ներքո ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի հետևանքով, երբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել էր գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմից զոհվածների, վիրավորվածների և գերիների ընդհանուր թիվը կազմում է 545 անձ։

 Արձանագրենք՝ ՀՀ Զինված ուժերը մարտական պայմաններում այսչափ զոհեր ու վիրարվորներ չեն ունեցել նույնիսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Որպես ասվածի ապացույց օրինակ բերենք իշխանամետ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից 2019թ. փետրվարին ներկայացված վիճակագրությունը՝ համաձայն որի 2011-2018թթ. ընթացքում (ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը) ՀՀ և Արցախի Զինված ուժերում մարտական կորուստները կազմել են 234 զոհ։ Վիրավորների ու գերիների համեմատական տվյալների ներկայացումն ավելորդ ենք համարում, քանի որ պատկերն էլ ավելի ողբերգական է։

Այս ցավալի վիճակագրությունը սակայն ամենը չէ։ Կառավարությունն արձանագրում է, որ «Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: … Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով»։

Տպավորություն է ստեղծվում, թե ներկայիս իշխանությունները խճճվել են իրենց իսկ կողմից մինչ այդ տարածած ապատեղեկատվության մեջ, քանի որ մեջբերված հատվածի առաջին մասում խոսում են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանում պահվող 33 գերեվարված հայ քաղաքացիների մասին՝ հղում տալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի չկատարմանը, իսկ մի քանի նախադասասություն հետո արձանագրում, որ 44-օրյա պատերազմի արդյունքում անհետ կորած քաղաքացիների ընդհանուր թիվը 196-ն է։ Այս տողերը կարդացողի մոտ հավանաբար դեժավյու է առաջանում, և աչքերի առաջ գալիս է Նիկոլ Փաշինյանի 2021թ. ապրիլին ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս, խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի մարդկային զոհերի մասին, ասաց. «Մեր զոհերը թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50…»։

Այս իրողությունների հետ զուգահեռ, կառավարությունը հպարտորեն ներկայացնում է, որ «2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ»։ Մինչդեռ ՀՀ կառավարությունը նման պարտավորություն չէր ստանձնել ո’չ միջազգայնորեն, ո’չ էլ սեփական ծրագրով, որը ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովին և հայ քաղաքացիներին։ Բացի այդ, այս փաստի կամ, թույլ տվեք ասել, Ադրբեջանին արված հերթական ռեվերանսի ներառումը կառավարության տարեկան հաշվետվության մեջ լի է Հայաստանի և Արցախի համար ռազմաքաղաքական և իրավական բնույթի բազմաթիվ սպառնալիքներով։

Դժբախտաբար, այն հարցին, թե արդյո՞ք նախորդ տարվա ընթացքում ՀՀ ներկայիս իշխանությունները կարողացել են որևէ դրական տեղաշարժ արձանագրել առնվազն գերեվարված հայ քաղաքացիների Ադրբեջանից վերադարձնելու հարցում, պատասխանը կլինի՝ ոչ։ Փաստացի, 44-օրյա պատերազմից անցել է 2,5 տարի, և ոչ միայն չեն վերադարձվել բոլոր գերիները՝ թեև այդ պայմանն ամրագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաև տեղ գտել կառավարության ծրագրում, այլև նախորդ տարի սեպտեմբերին Ադրբեջանը գերեվարել է ևս 2 քաղաքացու, ինչպես նաև հնարավոր չի եղել պարզաբանել անհետ կորած քաղաքացիների ճակատագիրը։

Արմինե Վարդանյան






Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top