Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Արցախի արձագանքը կասկածելիորեն թույլ էր

Միջազգային

«Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ՝ Ա­լի­ե­ւը Բաք­վից օր­գա­նա­պես լրաց­րեց այն: Ա­լի­եւն ա­սել է, որ Ղա­րա­բա­ղում ապ­րող հա­յե­րը պետք է ընտ­րեն՝ ըն­դու­նե՞լ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյու­նը, թե՞ ապ­րե­լու այլ տեղ փնտրել: Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նու­թյան հա­մար սա նշա­նա­կում է էթ­նի­կա­կան գծով վտա­րում, այ­սինքն` էթ­նո­ցիդ»: Ա­հա այս­պես են ռու­սա­կան մի շարք տե­լեգ­րա­մյան աղ­բյուր­ներ գնա­հա­տել Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը` ման­րա­մաս­նե­լով, որ այդ­պի­սով, պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը ո­րո­շեց աչք փա­կել հա­յոց նոր ցե­ղաս­պա­նու­թյան վրա:

ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ ՆԻ­ԿՈԼԻՆ ԵՎ Ա­ԼԻ­Ե­ՎԻՆ

Ռու­սա­կան մեկ այլ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ փոր­ձել է դրա­կան գույ­նե­րով ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նի շա­հե­րը` Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը Նի­կո­լի ե­լույ­թին մո­տե­ցել է «արեւմ­տյան կող­մից»: Տա­րա­սո­վը մատ­նան­շել է փաս­տը, որ Նի­կոլը ապ­րի­լի 18-ին` Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան տա­րե­լի­ցին է հարկ հա­մա­րել հայ­տա­րա­րել թուր­քա­կան սահ­մա­նը բա­ցե­լու մա­սին, եւ ակն­հայտ է, որ փոր­ձա­գե­տը դրա տակ դնում է ու­րաց­ման գա­ղա­փա­րը:

Ա­սել, թե այս աղ­բյուր­ներն ի­րենց գնա­հա­տա­կան­նե­րում չա­փա­զան­ցու­թյան են հա­սել, ի­հար­կե, սխալ կլի­նի: Ա­վե­լի շուտ կա­րե­լի է մեղ­մա­ցում տես­նել: Ա­մեն դեպ­քում, աս­վածն էլ բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, որ խոս­քը մեծ, պատ­մա­կան մասշ­տաբ­նե­րի դա­վա­ճա­նու­թյան մա­սին է, ընդ ո­րում, որ նի­կո­լյան խուն­տան զո­հա­սե­ղա­նին է դրել ոչ մի­այն Ար­ցա­խը, այլ ողջ Հա­յաս­տա­նը: Ու այս ի­րա­վի­ճա­կում ար­դեն Նի­կո­լի ա­րարք­նե­րը գնա­հա­տե­լը պար­զա­պես դառ­նում է պա­րապ զբաղ­մունք (թե­եւ 2018թ.-ից էր դա այդ­պես, հաշ­վի առ­նե­լով, որ նման ծրագ­րե­րի մա­սին դեռ այն ժա­մա­նակ­նե­րից ենք խո­սել): Հի­մա հա­յու­թյան հա­մար եւ ա­ռանձ­նաց­ված տես­քով` Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի բնակ­չու­թյան ա­ռաջ պար­զա­գույն հարց կա` ինչ է պետք անել այս ի­րա­վի­ճա­կում:

Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նից, ի­հար­կե, դեռ մի­աս­նա­կան ռե­ակ­ցի­ա ակն­կա­լել պետք չէ, թե­եւ այս­տեղ կան ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ, ո­րոնց դեռ կհաս­նենք: Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա նրա մի­աս­նա­կան ռե­ակ­ցի­ան չու­շա­ցավ: Ա­մեն դեպ­քում, մի­աս­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով Նի­կո­լի ե­լույ­թի հենց հա­ջորդ օ­րը հան­դես ե­կան Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի 5 խմբակ­ցու­թյուն­նե­րը, կա­րե­լի է մի­աս­նա­կան պա­տաս­խան հա­մա­րել: Նախ հայ­տա­րա­րու­թյամբ աս­վում է.

«Արցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի խմբակ­ցու­թյուն­նե­րը վե­րա­հաս­տա­տում են ԱՀ ԱԺ 2022 թվա­կա­նի ապ­րի­լի 14-ի ո­րոշ­ման այն շեշ­տադ­րու­մը, որ «ոչ մի իշ­խա­նու­թյուն ի­րա­վունք չու­նի «խա­ղա­ղու­թյան» պատր­վա­կով Ար­ցա­խի հա­մար ա­նըն­դու­նե­լի կար­գա­վի­ճա­կի, ինչ­պես նա­եւ՝ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի բա­նակ­ցա­յին նշա­ձողն ի­ջեց­նե­լու»»: Այ­սինքն, Նի­կո­լը չէ, որ պետք է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կին գնա­հա­տա­կան տա: Ա­պա մեկ այլ կա­րե­ւոր փաստ է մատ­նանշ­վում. «Փաս­տո­րեն ՀՀ պաշ­տո­նա­կան շրջա­նակ­ներն Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման խնդի­րը տա­րան­ջա­տում են նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից՝ ան­տե­սե­լով վեր­ջի­նիս վճռո­րոշ պա­րա­գան, ինչն ի­րա­կա­նում հա­մա­հունչ է պաշ­տո­նա­կան Բաք­վի դիր­քո­րոշ­մա­նը, ըստ այդմ նպաս­տե­լով Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի բա­ցա­հայտ ու հա­րա­ճող նկրտում­նե­րի սաստ­կաց­մա­նը»: Կարճ ա­սած, Ստե­փա­նա­կեր­տը գնա­հա­տում է, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն եւ Ե­րե­ւա­նը նույն լեզ­վով են խո­սում:

Սա­կայն այս ա­մե­նը փաս­տե­լը բա­վա­կան չէ: Կրկնում ենք, դեռ 2018թ.-ին էր այս սցե­նարն ակն­հայտ, ո­րի հիմ­նա­վո­րու­մը դար­ձավ Նի­կո­լի այն բո­լոր քայ­լե­րը, ո­րոնք նա թույլ է տվել այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում` հաս­նե­լով ՀՀ ԱԺ-ում վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին: Այ­սինքն, ինչ­քան էլ Ստե­փա­նա­կեր­տը պնդում է, որ Հա­յաս­տա­նի «ոչ մի իշ­խա­նու­թյուն ի­րա­վունք չու­նի», սա­կայն փաստն այն է, որ Նի­կո­լը կա­րող է գնալ Պրա­հա, իր ա­նու­նից Ա­լի­ե­ւի հետ ինչ-որ բա­ներ պայ­մա­նա­վոր­վել եւ, դրան ան­գամ միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի ուժ չտա­լով, այն է` ա­ռանց ան­գամ իր իսկ սե­փա­կան ԱԺ-ի հաս­տատ­մա­նը չներ­կա­յաց­նե­լով, փա­թա­թել հայ ժո­ղովր­դի վզին: Սա, հաս­կա­նա­լի է,  ծայ­րից ծայր ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն է, բայց, կրկնենք, Նի­կո­լը ոչ մի բա­նի չնա­յե­լով, գնում է դրան` քննա­դա­տու­թյան ու սո­վո­րա­կան ող­ջամ­տու­թյան հան­դեպ զրո­յա­կան դի­մադ­րու­թյուն ու­նե­ցող ինչ-որ «բա­ցատ­րու­թյուն­նե­ր մո­գո­նե­լով»: Այ­սինքն, այս ի­րա­վի­ճա­կում խնդիրը ոչ թե պաշ­տո­նա­կան գնա­հա­տում­նե­րը պետք է լի­նեն, թե` «իրա­վունք չու­նի» կամ նման բան, այլ շատ պարզ հար­ցի պա­տաս­խան է պետք տալ` ի՞նչ է Ար­ցախն ա­նե­լու այս ի­րա­վի­ճա­կում:

Ար­ցա­խյան խմբակ­ցու­թյու­ննե­րը, որ­պես գործ­նա­կան քայ­լեր, ա­ռա­ջար­կում են.

«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րին վերս­տին հոր­դո­րում ենք՝ չշեղ­վել ՀՀ Գե­րա­գույն խորհր­դի 1992թ. հու­լի­սի 8-ի ո­րոշ­ման ու­ղեգ­ծից, մի­եւ­նույն ժա­մա­նակ ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լով այն կան­խա­տե­սե­լի հե­ռան­կա­րի վրա, որ Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թյան գլխին կախ­ված վտան­գը կոր­ծա­նա­րար սպառ­նա­լիք է նա­եւ Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան հա­մար...»: Սա ա­նի­մաստ կետ է. դա Նի­կոլն էլ շատ լավ գի­տի, բայց գնում է այդ ուղ­ղու­թյամբ:

Հա­ջոր­դիվ դի­մում են տար­բեր կա­ռույց­նե­ր. «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը՝ չսահ­մա­նա­փակ­վել դե-ֆակ­տո կա­յա­ցած Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­վե­լի քան 120 հա­զար խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից շրջա­փակ­ման կա­պակ­ցու­թյամբ կա­րեկ­ցան­քի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով եւ դի­մել մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան նոր­մե­րով ամ­րագր­ված գործ­նա­կան մի­ջոց­նե­րի:

Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին` ան­կախ ձեր մի­ջեւ հնա­րա­վոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից՝ ջան­քեր գոր­ծադ­րել վերսկ­սե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման մի­ակ մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նե­ցող ձե­ւա­չա­փով բա­նակ­ցու­թյուն­նե­րը»: Սրանք եւս գործ­նա­կան ա­ռու­մով ա­նի­մաստ, ան­գամ վնա­սա­կար դրույթ­ներ են: «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» հոր­ջորջ­ող ան­հե­թե­թու­թյան գլխին կանգ­նած ԱՄՆ-ն, Բրի­տա­նի­ան եւ Իս­րա­յելն ան­թա­քույց ցույց են տվել ի­րենց դիր­քո­րո­շու­մը Ար­ցա­խի նկատ­մամբ: Ընդ ո­րում, Բրի­տա­նի­ա­յի ԱԳՆ-ն, ե­րե­ւի ծայ­րա­հեղ ան­հաս­կա­ցող­նե­րի հա­մար օ­րերս հա­տուկ ընդգ­ծեց, որ Ար­ցա­խը ճա­նա­չում է՝ որ­պես Ադր­բե­ջան: Այն, ինչ ան­մի­ջա­պես կրկնե­ցին Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը: Կամ մի­գու­ցե հույս­նե­րը ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րից` Ֆրան­սի­ա­յի վրա՞ են հույս դրել, ո­րը ներ­կա­յումս ղե­կա­վա­րում է ռոտ­շիլ­դա­կան բան­կե­րից մե­կի եր­բեմ­նի աշ­խա­տա­կից Մակ­րո­նը, ո­րին սար­քե­ցին նա­խա­գահ: Այ­սինքն, ե­թե Ար­ցա­խում դեռ չեն հաս­կա­ցել, թե ինչ ա­սել է «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն», ու­րեմն վայ նրանց եւ մեզ: Ե­թե հաս­կա­ցել են, բայց դեռ ձե­ւա­կա­նո­րեն հույ­սեր են կա­պում նրանց հետ, ա­պա դա նշա­նա­կում է, որ նույն կոր­ծա­նա­րար խա­ղի մեջ են:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՊՐՈ­ՏԵԿ­ՏՈ­ՐԱ­ՏԸ ՄԻ­ԱԿ ՌԵ­ԱԼ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿՆ Է

Մի­ակ քիչ թե շատ գործ­նա­կան հայ­տա­րա­րու­թյան այս դրույթն է. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը` լրա­ցու­ցիչ դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել մեզ հա­մար խիստ կա­րե­ւոր խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ըն­թաց­քում, ան­կախ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան ար­դի զար­գա­ցում­նե­րից, վճռա­կա­նո­րեն թույլ չտալ սպառ­նա­լի վտան­գի տակ հայտն­վի Ար­ցա­խի ժո­ղովր­դի հե­տա­գա անվ­տան­գու­թյու­նը»:

Սա էլ է կի­սա­քայլ: Նախ, այդ ի՞նչ «լրա­ցու­ցիչ դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջոց­ներ» են սպա­սում ռուս­նե­րից, երբ նույն Ար­ցա­խում ռուս­նե­րի դեմ ցույ­ցեր են կազ­մա­կեր­պում եւ կոնկ­րետ պաշ­տո­նյա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Դա էլ մի կողմ: Իսկ Ստե­փա­նա­կեր­տում ի­րենք ի­րենց հարց­րե՞լ են, թե ին­չի հի­ման վրա ռուս­նե­րը կա­րող են «լրա­ցու­ցիչ դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել», էլ չա­սած` հա­նուն ին­չի՞: Չէ՞ որ ռուս­նե­րը կա­րող են լա­վա­գույն դեպ­քում պա­տաս­խա­նել` մենք Ար­ցա­խում ենք նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի դրույթ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ո­րը կոնկ­րետ ռազ­մա­քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տա­լիս, ու­րեմն, ի՞նչ հիմ­քով կա­րող ենք «լրա­ցու­ցիչ դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել»: Ստե­փա­նա­կեր­տը կա­րող էր 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո ռուս­նե­րի հա­մար գո­նե ձե­ւա­կան, պատր­վա­կա­յին հիմ­քեր ա­պա­հո­վել` Ար­ցա­խում դիր­քերն է­ա­պես ամ­րապն­դե­լու հա­մար: Պետք էր պար­զա­պես հայ­տա­րա­րել, որ ՌԴ-ին հա­մա­րում են Ար­ցա­խի, ար­ցա­խա­հա­յե­րի անվ­տան­գու­թյան, կյան­քի, սե­փա­կան հո­ղի վրա ապ­րե­լու մի­ակ հույ­սը, ա­վե­լին, պետք էր պաշ­տո­նա­պես դի­մել ե­թե ոչ ՌԴ կազմ մտնե­լու հա­մար, ինչ­պես ա­րեց Դոն­բա­սը, այլ գո­նե ռու­սա­կան պրոտ­եկ­տո­րա­տի տակ անց­նե­լու հա­մար, եւ ե­թե կա­րո­ղա­նա­յին Մոսկ­վա­յին հա­մո­զել` հա­մա­ձայն­վել` դրա­նով մեծ բե­ռի տակ մտնե­լով, հի­մա այլ ի­րա­վի­ճակ կու­նե­նա­յին:

Ընդ ո­րում, ՌԴ-ի հա­մար «լրա­ցու­ցիչ դի­վա­նա­գի­տա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու» հա­մար օ­րի­նա­կան հիմ­քեր գտնե­լու այլ տար­բե­րակ­ներ եւս կա­րե­լի է գտնել: Ընդ­հուպ, պա­հան­ջե­լով կյան­քի կո­չել Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րի դրույթ­նե­րը: Այդ պայ­մա­նա­գի­րը, ի դեպ, ոչ մե­կը չե­ղյալ չի հա­մա­րել, եւ վեր­ջերս էլ Ի­րա­նից շատ տրա­մա­բա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն լսվեց: Որ այդ պայ­մա­նագ­րով Պարս­կաս­տա­նը ժա­մա­նա­կին իր տա­րածք­նե­րը հանձ­նել է Ռու­սաս­տա­նին, եւ ե­թե Մոսկ­վան հան­կարծ մտա­ծի հրա­ժար­վել տվյալ պայ­մա­նագ­րից բխող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից, ո­րը պետք է Ի­րա­նի սահ­ման­նե­րը պահ­պա­նի այլ ու­ժե­րի ներ­կա­յու­թյու­նից, ա­պա Թեհ­րա­նը կա­րող է այլ քայ­լեր կա­տա­րել: Այ­սինքն, ե­թե չե­ղարկ­վում է Թուրք­մեն­չա­յի պայմանագիրը, ա­պա Ի­րանն այդ­պի­սով ա­ռաջ է քա­շում Ռու­սաս­տա­նի հանձ­նած տա­րածք­նե­րի նկատ­մանբ հա­վակ­նու­թյան թե­ման: Եվ ռուս-իրա­նա­կան ներ­կա­յիս փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում Ստե­փա­նա­կեր­տը կա­րող էր գո­նե Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նա­գի­րը խա­ղարկ­ման թե­մա դարձ­նել:

Բայց երբ մի ձեռքդ մեկ­նում ես Մոսկ­վա­յին, մյու­սը` «մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը», ի­րոք հա­վա­տո՞ւմ ես, որ եր­կուսն էլ շնչակ­տուր կնետ­վեն օգ­նե­լու:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված