Մանիպուլյացիաները հասան Ավետարան. Ստեփան Դանիելյան
Վերլուծություն
Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով Փաշինյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն լավ չեն հարաբերությունները Աստծո հետ:
«Մանիպուլյացիաները հասան Ավետարան
Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով են տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։
Քրիստոնեության մեջ նման պնդում չկա, Ավետարանը մարդիկ են գրել։
Երկրորդ, Նոր կտակարանում կան խոսքեր, որոնք Հիսուսին են վերագրվում, սակայն իշխանության մասին խոսքերը պատկանում են Պողոս առաքյալին, կամ առաքյալներին համարժեք անձին, որովհետեւ Պողոսը Հիսուսի աշակերտը չի եղել եւ նրա թղթերը հեղինակային են' Պողոսինն են։
Գանք Հռոմեցոց թղթին, որտեղ Պոցոս առաքյալն ասում է. "
Գլուխ 13
«Ժողովուրդն իր ինքնավարությունն իրականացնում է այն ժամանակ, երբ ազատորեն ընտրում է իր կառավարիչներին, սակայն իրեն վերապահում է վերահսկել այդ կառավարիչներին վերահսկելու իրավունքը և անգամ նրանց փոխելը, եթե իրենց պարտականությունները լավ չեն կատարում»։
Եկեղեցին նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել արտահայտվել իշխանության ու իշխանության կողմից վարվող քաղաքականության մասին և, անհրաժեշտության դեպքում, վերաբերմունք դրսևորել։
Բողոքական եկեղեցիները բազմազան են ու նրանցից յուրաանչյուրն ունի իր ուրույն սոցիալական հայեցակարգերը։ Որոշ եկեղեցիներ ունեն արմատական մոտեցում իշխանությունների հանդեպ, երբ անհրաժեշտ են գտնում անհնազանդություն դրսևորել»։