⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր

Սպորտ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) երկամարտի 392 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 

Պոկում վարժությունում հայ ծանրորդը երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 214 կգ-ը, իսկ երրորդ մոտեցումը չկատարեց:

Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն երկամարտի 387 կգ (173+214) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Բրատու Տուդորը (170+204):

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ