⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ

Երեւանում ավարտվեց ծանրամարտի  Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը  մրցահարթակ էին դուրս եկել Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ Սիմոնյան Մարտիրոսյանը 440 կգ (195+245) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Չեմպիոնի կոչումը նվաճեց Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (252+222):

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը նախ բարձրացրեց 240 կգ, երկրորդ փորձից ֆիքսեց 250 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը հրեց 235 կգ, ապա 245 կգ, երրորդ մոտեցումից հրաժարվեց և այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը հաջողությամբ բարձրացրեց 205 կգ, ապա 212 կգ, սակայն 218 կգ չկարողացավ ֆիքսել գլխավերևում և նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Սիմոն Մարտիրոսյանը նախ հաջողությամբ պոկեց 190 կգ, ապա 195 կգ, սակայն չկարողացավ ֆիքսել 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ