Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ վաս­տա­կա­վոր ուղ­տեղ­ջյու­րի դափ­նի­նե­րին ձգտող ա­ռանձ­նյա­կը, ո­րի ա­նու­նը, ե­թե չենք սխալ­վում, Ա­ԼԵՆ է, զար­մա­նա­լի­ո­րեն հաս­տա­տեց, որ գե­րա­զանց թքար­տադ­րու­թյուն ու­նի, և հայ­տա­րա­րեց, «Պետք լի­նի, կթքեմ»: Դե ինչ ա­սես, նա հա­ջո­ղաց­րեց ան­նա­խա­դեպ բեսպ­րե­դել սար­քել ԱԺ-ում, այն լրիվ մի­լի­մեջ­լի­սի կար­գա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով այն ժա­մա­նակ, երբ Թա­գու­հի Թով­մա­սյա­նը ակ­ցի­ա էր ա­րել, գրա­վե­լով ամ­բի­ո­նը և հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցախն ու­րա­նա­լը կո­չեր այդ ամ­բի­ո­նից հնչեց­նելն ան­հան­դուր­ժե­լի է: Ե­րև­ա­նի թքող տղա­յի հրա­վի­րած «անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն» կոչ­վող ոճ­րա­խում­բը զար­մա­նա­լի­ո­րեն քաշք­շեց ԱԺ մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գու­հի Թով­մա­սյա­նին: Իսկ թքող տղան էլ մին­չև օր­վա վերջ ար­գե­լեց 10 ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի մուտ­քը դահ­լիճ, այդ թվում «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյանն ամ­բողջ կազ­մով: Էդ­գար Ղա­զա­րյա­նի բնո­րոշ­մամբ. «2023 թ. ապ­րի­լի 4-ին, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գու­հի Թով­մա­սյա­նը հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րի դահ­լիճ չհրա­վի­րեց անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի` ակն­հայտ խու­լի­գան­նե­րի դահ­լի­ճից հե­ռաց­նե­լու հա­մար: Որ­պես նիս­տը նա­խա­գա­հող, նա մին­չև վերջ մնաց իր բար­ձուն­քում` փոր­ձե­լով սե­փա­կան ու­ժե­րով հար­թել բո­լոր խնդիր­նե­րը: Իսկ Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տը նա­խա­գա­հող Ա­լեն Սի­մո­նյան կոչ­վող խու­լի­գա­նը չու­նի նիստ վա­րե­լու կա­րո­ղու­թյուն: Ա­ռանց անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի ու­ղեկ­ցու­թյան նա ոչ մի­այն փո­ղո­ցում չի կա­րող քայ­լել, այ­լև` նիստ նա­խա­գա­հել»:

Իսկ «Քաղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ ՆԱ­ՐԵԿ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱՆՆ ար­ձա­նագ­րեց. «Հենց այս պա­հին ԱԺ-ում ընդ­դի­մա­դիր ֆրակ­ցի­ա­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րը մի­ա­ցել են Թա­գու­հի Թով­մա­սյա­նի ակ­ցի­ա­յին և «գրա­վել» են ԱԺ ամ­բի­ո­նը, որ­պես­զի այն­տե­ղից դա­վա­ճան­նե­րի իշ­խա­նու­թյու­նը սուտ ու դա­վա­ճա­նու­թյուն չսփռի... Նա­և ու հատ­կա­պես սենց ակ­ցի­ա­նե­րի հա­մար են ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մի ստվար զանգ­ված լի­ա­զո­րել ԱԺ ընդ­դի­մու­թյա­նը: Ա­լի­և­ի հա­յաս­տա­նյան դրա­ծո­նե­րին մարմ­նով և ար­ժա­նա­պատ­վու­թյամբ պաշտ­պա­նե­լու պատ­րաստ Ա­ԱԾ սպա­նե­րը փոր­ձում են ու­ժով հե­ռաց­նել ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին: Հեր­թա­կան ա­լի­և­ա­հա­ճո գոր­ծո­ղու­թյու­նը Ա­ԱԾ կա­տար­մամբ չգի­տես ին­չի չի զար­մաց­նում»: Պա­րոն Սամ­սո­նյան, ախր սրանք ի՞նչ սպա, սրանք լա­կո­տա­պե­տու­թյան սպա­սա­վոր են, և խուն­տա­յին հե­ռաց­նե­լուց հե­տո սրանց ցմահ պետք է ար­գել­վի ո­րև­է ու­ժա­յին կա­ռույ­ցին մեկ կի­լո­մետ­րից մո­տիկ գալ:

Իսկ ԱՐ­ՍԵ­ՆՅԱՆ ԳՈՒ­ԳՈ ա­նու­նով, կնե­րեք ար­տա­հայ­տու­թյանս հա­մար, օ­լի­գար­խը (հայ­ցում եմ օ­լի­գարխ­նե­րի նե­րո­ղամ­տու­թյու­նը) զար­մա­նա­լի լպիրշ ցի­նիզ­մով ար­տա­հայտ­վեց Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մա­սին. «Մեր ան­կա­խու­թյան պայ­քա­րի ար­դյուն­քը ՀՀ-ի ստեղ­ծումն էր՝ իր մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ված սահ­ման­նե­րում, մնա­ցած բո­լո­րը՝ տա­րած­քա­յին տվայ­տանք­նե­րը, ազ­գա­յին փոր­ձան­քի և քա­ղա­քա­կան տկա­րամ­տու­թյան դրսև­ո­րում էր, ո­րը յու­րա­հա­տուկ էր 1900-ական­նե­րի ֆի­դա­յա­կան մտքին»: Նա հայտ­նեց, որ իր տու­նը Հա­յաս­տանն է՝ իր սահ­ման­նե­րով, բնա­կիչ­նե­րով, տնտե­սու­թյամբ և պա­շար­նե­րով. «Մեր իշ­խա­նու­թյու­նը, որ­պես օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյուն զբաղ­ված են ՀՀ շա­հե­րի ար­դյու­նա­վետ  սպա­սարկ­մամբ»: Այ նի­կո­լիկ, Հա­յաս­տա­նը քո տու­նը լի­նել չի կա­րող, դա բնա­պահ­պա­նա­կան ա­ղետ կլի­նի, լա­վա­գույն դեպ­քում քո տու­նը պետք է լի­նի ո­րև­է քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կի բան­տա­խու­ցը: Պե­տա­կա­նա­քանդ­նե­րի թի­մի այդ ան­դա­մը զար­մա­նա­լի­ո­րեն հայ­տա­րա­րեց, որ ի­րենց իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նը որ­պես պե­տու­թյու­ն վե­րադ­րաձ­րել է ժո­ղովր­դին և ժո­ղովր­դին վե­րադ­արձ­րել է պե­տու­թյա­նը: Ար­սե­նյան Գու­գո, ան­կա­խու­թյուն քան­դող, այդ­քա­նից հե­տո եր­բեք չհա­մար­ձակ­վես բար­բա­ջել, իբր կանգ­նած է­իր Ան­կա­խու­թյան բա­նա­կի ա­կունք­նե­րին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ