FLY ONE, թե՞ Վայ ONE
Հասարակություն
Գռզոյի կողմից բացված FLY ONE ավիաընկերությունը Հայաստանում ունի ամենաանկայուն ու անվստահելի ավիափոխադրողի համբավը: Սակայն, վերջրես, հայկական իշխանական օլիգարխի այդ ավիաընկերությունը իր տխրահռչակ համբավը սկսեց տարածել նաեւ այլ երկրներում: Վերջին շրջանում այդ ավիաընկերության կողմից բազմաթիվ չվերթներ չեղարկվել կամ փոխել են նրանց ժամերը: Ընդ որում, շատ անգամ թռիչքները հետաձգվել են ոչ թե մի քանի ժամով, այլ անգամ մի քանի օրով: Ինչն է զարմանալի, որ երբ ուղեւորները հրաժավում էին օրեր անց օգտվել FLY ONE-ի ծառայություններից, ապա տոմսի արժեքը նրանց չէր վերադարձվում: Որոշ դեպքերում FLY ONE-ը պարզապես հարցը ձգում էր մի քանի շաբաթ եւ մարդկանց դնում անելանելի վիճակի մեջ, քանի որ նրանք չունեն այդ գումարը, որպեսզի գնեն այլ ընկերության ավիատոմս:
Մի խոսքով, FLY ONE-ը կրկնում եւ ընդօրինակում է իր տիրոջ` ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ոճը: Եվ ամենազարմանալին այն է, որ նման ընկերության տոմսերը դեռ մի բան էլ վաճառում են բավակնին թանկ գներով: Գաղտնիքն այստեղ հետեւյալն է, որ Գռզոն կարողանում է վերցնել թռիչքների ամենահարմար ժամերը եւ դրանով գայթակղել ուղեւորներին: Սակայն, այլեւս դրանով կարող են գայթաղվել միայն նրանք, ովքեր չեն ճանաչում, թե ինչ է իրենից ներյացնուևմ FLY ONE ավիաընկերոթյունը: