44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին
Տեսանյութեր2020 թվականի 44-օրյա պատերազմ կոչվող ցեղասպանության ժամանակ արիաբար զոհված զինծառայողների ծնողները համախմբված մասնակցում էին 1 միլիոն ու կես ցեղասպանված, մորթազերծված հայերի հիշատակի հարգանքին։
Երախտապարտ ենք հերոսածին հայրերին ու մայրերին, որ արժանապատվորեն են կրում իրենց վիշտը եւ հետամուտ են հանուն Հայրենիքի իրենց որդիների անվախ ու արդարացի պայքարին: Ողջ հայությունը այսօր, քան երբեւէ կարիք ունի համախմբվելու, իրականում մեկ միասնական բռունցք դառնալու։ Փնտրում ենք ում կամ ինչ գաղափարի շուրջ համախմբվել` պարզ է եւ տեսանելի:
«Որդիների կանչ» խորիմաստ անունը կրող հասարակական կազմակերպությունը իր մեջ համախմբել է բոլոր այն մարդկանց, ովքեր իրապես զգում են Հայոց պետականության կորուստը, վախճանը եւ չեն կարող համակերպվել, որովհետեւ իրենք հանուն Հայոց պետականության Հայրենիքին են տվել իրենց ամենաթանկը` իրենց 18, 19, 20, 21-ամյա որդիներին։ Նրանց կյանքը այլեւս ունի մեկ վեհ նպատակ` իրենց որդիների հերոսական կռիվը հասցնել իր ավարտին ու հետեւելով որդիների կանչին, որքան էլ դժվար է, պայքարել։ Պայքարել ոչ թե հանուն պաշտոնի, հանուն բիզնեսը չկորցնելու, ոչ թե շահադիտական նպատակներով, այլ պայքարել` հետամուտ լինելով որդիների կանչին։ Այ, եթե կարողանանք համախմբվել ու հերոսածին ծնողներին նեցուկ լինել, վստահ եմ, եւ ներքին, եւ արտաքին թշնամուն ծնկի կբերենք, կմտնենք մեր մեջքը եւ Հայոց արժանապատվությունը կրկին կշտկվի կզած կարգավիճակից։
Խոնարհում եւ հարգանք առյուծածին ծնողներին:
ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ



