Վարպետի «Անին» այսուհետ կհնչի նաեւ որպես երգ
ՏեսանյութերԱվետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ տեղի է ունեցել Վարպետի «Անի» բանաստեղծության երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը։
Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարել է Անդրանիկ Մալխասյանը։
Նախագծի իրականացմանն աջակցել է Անի Պէրպէրեան-Այանեանը՝ իր ընտանիքի հետ միասին։
Տեսանյութն անդրադարձ է Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցած շնորհանդեսին։





