⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Թագուհի Թովմասյանին մի խումբ ՔՊ-ականներ պաշտպանել են, բայց ապարդյուն

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է. «Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։ Հիշեցնենք, որ Աղազարյանը 29 ստորագրություն էր հավաքել, որ հարցը քննարկվի խմբակցության նիստում։ Որքան էլ զարմանալի է, բայց Թովմասյանը բավականին աջակիցներ ունի ՔՊ-ում, նրան պաշտպանել են մեծ թվով ՔՊ-ականներ, դիցուք Վիգեն խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիա Կարապետյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։

Մեզ ասացին, որ նիստին ներկա մեկ տասնյակից ավելի պատգամավորներ փորձել են կանխել այդ գործընթացը, մեկն ասել է, թե միջազգային հանրությունը հերթական դեղին քարտը ցույց կտա մեզ: Մյուսը, թե` հանրային ավելորդ հուզում կառաջանա, երրորդն էլ, թե` չարժե կարեւորել տիկնոջը եւ այլն: Սակայն, քաղաքական որոշումն ընդունված է եւ քվարկությամբ ՔՊ մեծամասնությունը հավանություն է տվել Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ենթադրվում է, որ առաջիկայում նախագիծ կմշակվի, կդրվի շրջանառության մեջ, իսկ ՔՊ մեծամասնությունը փակ քվեարկությամբ Թովմասյանին կզրկի հանձնաժողովի նախագահի պաշոնից՝ ընդդիմությանն առաջարկելով այլ թեկնածու ներկայացնել։ Իսկ անվստահության հիմքում կդրվի այն, որ Թովմասյանը հանձնաժողովի հայտնի նիստում լռելյայն աջակցություն է հայտնել Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որ 2018-ի հեռափոխությունը թուրքադրբեջանական է»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ