Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ԱՄՆ դե­մոկ­րատ կոնգ­րե­սա­կան Ա­ԴԱՄ ՇԻ­ՖԸ ապ­րի­լի 24-ին ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատ է ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձև­ի նա­խա­գիծ: Նա հա­վե­լեց, որ բա­նա­ձե­ւը ոչ մի­այն կոչ է ա­նում ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, այ­լեւ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ: «Մենք պետք է նա­եւ ա­ջակ­ցենք պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­տաքն­նու­թյա­նը եւ հե­տապն­դենք, որ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն նրանք, ով­քեր պա­տաս­խա­նա­տու են բռնա­բա­րու­թյուն­նե­րի, սպա­նու­թյուն­նե­րի, մա­հա­ցած հա­յե­րի մար­մին­նե­րը պղծե­լու եւ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խախտ­մամբ գե­րի­նե­րին ա­զատ չար­ձա­կե­լու հա­մար: Սա է այն ա­մե­նը, ին­չին Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է հե­տա­մուտ լի­նեն»,- ա­սաց նա՝ ընդգ­ծե­լով, որ ԱՄՆ-ն պետք է ճա­նա­չի Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, հա­նուն փրկու­թյան նրա ան­ջատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, և դա­դա­րեց­նի Ադր­բե­ջան օգ­նու­թյուն ու­ղար­կե­լը: Պա­րոն Շի­ֆը մշտա­պես և հե­տև­ո­ղա­կա­նո­րեն հա­յան­պաստ գոր­ծու­նե­ու­թյուն է ծա­վա­րել, ին­չի հա­մար ե­րախ­տա­պարտ ենք, սա­կայն Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի ա­ռա­ջա­տար հե­տա­զո­տող, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան փոր­ձա­գետ Թո­մաս դե Վա­ա­լը մի դա­ռը, բայց զար­մա­նա­լի բան է ա­սել. «Արեւ­մուտ­քը կա­րող է շատ ուշ արթ­նա­նալ, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ նոր հա­կա­մար­տու­թյուն սկսվի, իսկ ես կան­խա­տե­սում եմ, որ այդ հա­կա­մար­տու­թյու­նը կլի­նի»: Ա­վաղ, փոր­ձա­գետն ի­րա­վա­ցի է...

Ապ­րի­լի 24-ին որ երկ­րից ա­սես, որ ու­ղերձ­ներ հղե­ցին հայ ժո­ղովր­դին՝ կա­րեկ­ցան­քի խոս­քեր չխնա­յե­լով: Գեր­տե­րու­թյուն­նե­րի նա­խա­գահ­նե­րից, ազ­դե­ցիկ դեմ­քե­րից, գոր­ծիչ­նե­րից՝ մշա­կու­թա­յին ո­լոր­տի կար­կա­ռուն­ներ և այլն: Ի­հար­կե, զար­մա­նա­լի ո­չինչ չէր կա­րող լի­նել սրա­նում: Զար­մա­նա­լին այլ բան է՝ ՀՀ «նա­խա­գա­հի» պա­հված­քը. ի տար­բե­րու­թյուն օ­տար նա­խա­գահ­նե­րի` սե­փա­կան ժո­ղովր­դին ոչ մի ու­ղերձ չի հղել Գռզո­յի դրա­ծո ՎԱ­ՀԱԳՆ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՅԱ­ՆԸ, ո­րին «նա­խա­գահ» ան­վա­նելն առն­վա­զը ծաղր կամ հայhոյանք կա­րող է հա­մար­վել այդ ինս­տի­տու­տի նկատ­մամբ: Armenian info բլո­գը են­թադ­րում է, որ. «Գռզո­յի հետ նստել ու ո­րո­շել են, որ որ­պես­զի անթ­րաշ շե­ֆի «դա­րա­կազ­միկ» մտքե­րը չստվեր­վեն ու հեր­թա­կան եր­դու­մը՝ թուր­քե­րին հստա­կո­րեն հնչի, պետք է որ այդ­պես էլ Վա­հագն Խա­չա­տու­րյան չդար­ձած Խա­չատ­րյան Վա­հա­գը ա­վե­լորդ ծպտուն չհա­նի. ա­նի­մաստ է նույն եր­դու­մը տար­բեր բե­րան­նե­րով կրկնե­լը՝ հատ­կա­պես որ այս մի բնա­կան բաց­ված­քը բա­ցար­ձակ բու­տա­ֆո­րիկ նշա­նա­կու­թյուն ու­նի: Էս­քան էլ թուր­քի հե­տույ­քում պախկ­վել կլի­նի՞…»:

ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԴԱ­ՏԱ­ՐԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն կա­սեց­րել է Հա­յաս­տանն ընդ­դեմ Ադր­բե­ջա­նի հայ­ցա­դի­մու­մի քննու­թյու­նը: Սույն հիմ­նար­կի պար­զա­բան­ման մեջ մաս­նա­վո­րա­պես աս­վում է. «Նախ­նա­կան ա­ռար­կու­թյուն­ներ ստա­նա­լուց հե­տո Դա­տա­րա­նը, իր կա­նոն­նե­րի հա­մա­ձայն, կա­սեց­նում է գոր­ծի ըստ է­ու­թյան քննու­թյու­նը մին­չև նախ­նա­կան ա­ռար­կու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ո­րո­շում կա­յաց­նե­լը: Ապ­րի­լի 21-ին Հա­յաս­տա­նը սահ­ման­ված ժամ­կե­տում ներ­կա­յաց­րել է նախ­նա­կան ա­ռար­կու­թյուն­ներ Ադր­բե­ջա­նի հայ­ցա­դի­մու­մի վե­րա­բե­րյալ: Հա­յաս­տա­նի կող­մից ներ­կա­յաց­րած նախ­նա­կան ա­ռար­կու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են Ադր­բե­ջա­նի հայ­ցա­դի­ու­մում տեղ գտած պա­հանջ­նե­րի մեծ մա­սին: Մի­ա­ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը ստա­ցել է նա­և Ադր­բե­ջա­նի ներ­կա­յաց­րած նախ­նա­կան ա­ռար­կու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի կող­մից ներ­կա­յաց­րած հայ­ցա­դի­մու­մի վե­րա­բե­րյալ: Կող­մե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ներ­կա­յաց­նել ի­րենց դի­տար­կում­նե­րը մյուս կող­մի ներ­կա­յաց­րած նախ­նա­կան ա­ռար­կու­թուն­նե­րի վե­րա­բե­րյալ Դա­տա­րա­նի կող­մից սահ­ման­վե­լիք ժամ­կե­տում»: Զահ­րու­մա՛ր ձեզ, մի­այն թե ձգձգեք... Հար­գե­լի ըն­թեր­ցող, բան հաս­կա­ցա՞ր: Ես էլ չհաս­կա­ցա:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ