⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար. Սիմոն Մարտիրոսյանը`

Սպորտ

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալուց օրեր անց գրառում է կատարել սոցցանցերում և շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։

Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզնով, իմ հա’յ ազգ, իմ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզնով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։ Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»,- գրել է 26-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել էր 440 կգ (195+245) արդյունք: Գերծանր քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել էր Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով, իսկ 474 կգ (222+252) արդյունքով Եվրոպայի 7-ակի չեմպիոն էր դարձել վրացի Լաշա Տալախաձեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ