⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Գագիկ Խաչիկյանն աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, Հարություն Մերդինյանը 3-րդն է

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկն Խաչիկյանը աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի եզրափակիչում երկրորդն է, իսկ Հարություն Մերդինյանը` 3-րդը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհիգավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդն է: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:

 

Քիչ ավելի ուշ օղակների վարժությունում ուժերը կչափեն Արթուր Ավետիսյանը և Արթուր Դավթյանը: Իսկ ապրիլի 30-ին Արթուր Դավթյանը կմրցի հենացատկի վարժության եզրափակիչում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ