⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ». Պերեսը տարբերակ ունի

Սպորտ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից ու վերադառնալ Մադրիդ։

El Nacional-ի համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստն արդեն հոգնել է արաբական թիմի խաղից ու փակ մշակույթով երկրում հարմարվելու գործընթացից։

Ռոնալդուն 2022-ի դեկտեմբերին էր խզել պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու տեղափախվել «Ալ Նասր», որը նրան վճարում է տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մասնակցել է 12-րդ խաղի, խփել 12 գոլ ու կատարել 2 ասիստ։ 

Իսպանական մամուլի համաձայն՝ Մադրիդի  «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին աշխատանք է առաջարկել «Արքայական ակումբում», բայց ոչ որպես ֆուտբոլիստ։ Պերեսը վստահ է, որ այդ պատմությունն ավարտված է։ Նա պորտուգալացուն տեսնում է ակումբի ղեկավար կազմում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ