⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԵԱ․ Հայ բռնցքամարտիկների արդեն նվաճած մեդալներն ու սպասվող պայքարը

Սպորտ

 

Երեւանում շարունակվող  բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը  պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտային:

92+ կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 1:4 հաշվով պարտվեց խորվաթ Լովրո Պավցեցին: Երկու բռնցքամարտիկներն էլ բավարարվեցին բրոնզե մեդալով:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկան Գոռ Ազիզյանը (57 կգ) Աղվան Ալեքսանյանը (80 կգ) եւ Դավիթ Սիմոնյանը (86 կգ)։

Եզափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը,  Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ