⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մեսսիին երկու շաբաթով հեռացրել են թիմից

Սպորտ

Լիոնել Մեսին երկու շաբաթով հեռացվել է  ՊՍԺ-ի թիմից, հայտնում է RMC Sports-ը:

35-ամյա ֆուտբոլիստն առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի և ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշի հետ խորհրդակցելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց էր թողել երկուշաբթի կայացած մարզումը: Նա երկրորդ անգամ էր գործնական այցով ժամանել արաբական երկիր, որի տուրիստական գերատեսչության դեսպանն է։

Մեսսիի արարքը դժգոհություն է առաջացրել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի մոտ և արդյունքում որոշում է կայացվել նրան երկու շաբաթով հեռացնել թիմից:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը բաց կթողնի «Տրուայի» (մայիսի 7) և «Այաչոյի» (մայիսի 13) դեմ Ֆրանսիայի առաջնության խաղերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ