⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Վոլոդինը կոչ է արել Կիևի ռեժիմը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և ոչնչացնել այն

Մամուլի տեսություն

Նախագահի դեմ ահաբեկչությունը հարձակում է Ռուսաստանի վրա, Կիևի ռեժիմը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Զելենսկին, հրաման տալով իրականացնել ահաբեկչական հարձակումներ, հավասարվեց միջազգային այլ ահաբեկիչներին։

Կիևի ռեժիմն այսօր պակաս վտանգավոր չէ, քան Ալ-Քաիդան, Ջաբհաթ ալ Նուսրան, ԴԱԻՇ-ը:

Նրա հանցավոր մեթոդներն ակնհայտ են ողջ համաշխարհային հանրության համար՝ միջուկային շանտաժ, քաղաքական և հասարակական գործիչների սպանություններ, դիվերսիա և քաղաքացիական օբյեկտների խարխլում։ Այժմ մահափորձ է կատարվում մեր երկրի նախագահի դեմ:

Կիևի ահաբեկչական ռեժիմը, գրավելով մի ամբողջ պետություն, սպառնում է Ռուսաստանի, Եվրոպայի և ողջ աշխարհի անվտանգությանը։

Արևմտյան երկրների քաղաքական գործիչները, ովքեր զենք են մատակարարում Զելենսկու ռեժիմին, պետք է գիտակցեն, որ իրենք դարձել են ոչ միայն հովանավորներ, այլև ահաբեկչական գործունեության անմիջական մեղսակիցներ։

Զելենսկու ռեժիմի հետ բանակցություններ չեն կարող լինել:

Մենք պահանջելու ենք օգտագործել զենք, որը կարող է կանգնեցնել և ոչնչացնել Կիևի ահաբեկչական ռեժիմը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ