Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ի­յա՛, ի­րո՞ք... Կա­պի­տու­լյանտ Նի­կոլն ա­ռյու­ծի սի՞րտ է լե­րել, էլ չի՞ վա­խե­նում ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՊՈՒ­ՏԻ­ՆԻՑ: Բա­նից պարզ­վել է, որ ՄԱԿ-ի Գլխա­վոր ա­սամբ­լե­ա­յի կող­մից ըն­դուն­ված ՄԱԿ-ի և Եվ­րո­պա­յի խորհր­դի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին բա­նա­ձև­ին, որ­տեղ հի­շա­տակ­վում է Ուկ­րա­ի­նա­յի դեմ Ռու­սաս­տա­նի ագ­րե­սի­ան, և ո­րից Ռու­սաս­տա­նը ցան­կա­ցել է հա­նել Ուկ­րա­ի­նա­յի դեմ ագ­րե­սի­ա­յի մա­սին հի­շա­տա­կու­մը, Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը զար­մա­նա­լի­ո­րեն կողմ է քվե­րա­կել այն դեպ­քում, երբ նույն Ադր­բե­ջա­նը, Ուզ­բեկս­տա­նը, Ղրղզստա­նը, Տա­ջիկս­տա­նը ձեռն­պահ են մնա­ցել: Բայց չէ՞ որ սո­վո­րա­բար Ռու­սաս­տա­նի հա­մար ան­ցան­կա­լի բա­նա­ձև­ե­րին Հա­յաս­տա­նը նախ­կի­նում կա՛մ քվե­րա­կել է դեմ, կա՛մ ձեռն­պահ է մնա­ցել: Պարզ է, չցան­կա­նա­լով խնդիր­ներ ու­նե­նալ ՀՀ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի վրա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող Մոս­կվա­յի հետ, ցան­կա­նա­լով կեղ­ծա­վո­րա­բար լի­զել Կրեմ­լի կո­շիկ­նե­րը, Նի­կո­լը մտքում պա­հում էր Պու­տի­նի ա­սած «Он не пре­да­тель» բա­նա­ձև­ը` որ­պես սե­փա­կան կա­շին և ա­թո­ռը փրկե­լու հե­նա­կետ: Հի­մա ի­րա­վի­ճա՞կ է փոխ­վել, որ Նի­կո­լը հրա­հան­գել է կողմ քվե­րա­կել Մոսկ­վա­յի քիմ­քին տհաճ բա­նա­ձև­ին, նա այ­լևս չի՞ վա­խե­նում իր հա­մար տհաճ հե­տև­անք­նե­րից՝ ա­պա­վի­նե­լով Ա­րև­մուտ­քին... Այդ ի՞նչ ե­րաշ­խիք­ներ է գտել Ա­րև­ուտ­քում սե­փա­կան ա­նար­ժեք գո­յու­թյան հա­մար:

Իսկ ՔՆՆՉԱ­ԿԱՆ ԿՈ­ՄԻ­ՏԵ­Ի պես աստ­վա­ծատ­հաճ հիմ­նար­կու­թյունն էլ շա­րու­նա­կում է իր խո­շոր և ման­րապ­ճեղ կեղ­տո­տու­թյուն­նե­րը, ինչը ոչ ո­քի չի զար­մաց­նում: Ինչ­պես տե­ղե­կաց­րել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի են­թար­կե­լու շրջա­նակ­նե­րում իմ դեմ հա­րուց­ված հի­մա­րա­գույն և տխմար քրե­ա­կան գոր­ծի պատր­վա­կով կրկին մեր­ժել են Եվ­րո­պա­յի ա­մե­նա­խո­շոր և իշ­խող՝ Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյան, մոտ օ­րերս մեկ­նար­կող Քա­ղա­քա­կան հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով ինձ ժա­մա­նա­կա­վո­րա­պես Հա­յաս­տա­նից բա­ցա­կա­յե­լու թույլտ­վու­թյուն տալ: Սա եր­րորդ ա­նընդ­մեջ դեպքն է, երբ Նի­կո­լին հլու-հնա­զանդ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ջանք չեն խնա­յում խո­չըն­դո­տե­լու իմ շփում­նե­րը եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի հետ: Այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, պա­տա­հա­կա­նու­թյուն չէ, և խնդի­րը Հա­յաս­տա­նից իմ «փախ­նե­լը» չէ (խա­շած հա­վի ծի­ծա­ղը կգա նման վար­կա­ծից) կամ, այս­պես կոչ­ված, քրե­ա­կան գոր­ծին խո­չըն­դո­տե­լը (ՀՀ-ից ցան­կու­թյան դեպ­քում տե­սա­կա­նո­րեն ա­վե­լի հեշտ է խո­չըն­դո­տել, քան ՝ ար­տերկ­րից)»: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը հի­շեց­նում է, որ Նի­կո­լի և իր թայ­ֆա­յի նման լկտի պահ­վածքն ա­նար­ձա­գանք չի մնա­ցել նախ­կի­նում. ԵԺԿ Գլխա­վոր քար­տու­ղա­րը քննա­դա­տու­թյան է են­թար­կել այս ակն­հայտ քա­ղա­քա­կան հե­տապն­դու­մը, այս մա­սին խոս­վել է նա­եւ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի ամ­բի­ո­նից. «Այս ան­գամ ևս Նի­կո­լի նման ո­րո­շում­նե­րը պետք է ու­նե­նան հստակ քա­ղա­քա­կան հե­տև­անք­ներ ՔՊ-ի հա­մար»:

Ռե­ֆոր­միստ­ներ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Վա­հան Բա­բա­յանն էլ ար­ձա­նագ­րել է ո­րո­շա­կի շրջա­նակ­նե­րում ճա­նաչ­ված մե­դի­ա­բիզ­նես­մեն Ա­ՐԱՄ ԳԱԲ­ՐԻ­Ե­ԼՅԱ­ՆՈ­ՎԻ զար­մա­նա­լի, նույ­նիսկ տա­րօ­րի­նակ պահ­ված­քը. «Մոսկ­վա­յում մի հատ Գաբ­րի­ե­լյա­նով կա, որ նա­յում ես դեմ­քին, ար­դեն հի­աս­թափ­վում ես բնու­թյու­նից: Սա 2021թ. ա­մեն 5 րո­պեն մեկ ստա­տուս էր գրում` յա­նի ընդ­դի­մու­թյան հաղ­թե­լու մա­սին ու ի­րա Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րով ո­գև­ո­րում մարդ­կանց, հե­տո հոպ ու կո­րավ: Հի­մա նոր ե­րև­ի հանձ­նա­րա­րա­կան ա ստա­ցել, սկսել ա Սերժ Սարգ­սյա­նի հաս­ցե­ին վայ­րա­հա­չել ու չի էլ գի­տակ­ցում, որ իր այդ հո­գե­շե­ղում­նե­րը զրո նշա­նա­կու­թյուն ու­նեն: Գաբ­րի­ե­լյա­նով է, թե Գաբ­րի­ե­լով` չգի­տեմ, բայց որ ան­կապ վնգստում է հե­ռու­նե­րից, ար­դեն պարզ է, տես­նես հի­մա ի՞նչ մի­սի­ա են տվել դրան»: Դե ինչ, մենք էլ դրա դեմ­քը դնենք, մի­գու­ցե ըն­թեր­ցո­ղը հի­շի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ