Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
Հանրապետության տարածքում`
Մայիսի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։