Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Պայքարելու եմ մինչեւ վերջ` Հովոյիս արյան համար. Հայաստան մայրիկ

Թեմա

Հերոսածին մայրերը երեկ կառավարության դիմաց ակցիա իրականացրեցին` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց շարքում էր նաեւ 44-օրյա պատերազմում զոհված շուշեցի Հովհաննես Խոդերյանի մայրը` տիկին ՀԱՅԱՍՏԱՆԸ:

— Ես կորցրել եմ իմ գանձին, իմ արեւին եւ պայքարելու եմ մինչեւ վերջ` իմ Հովոյիս արյան համար: Շուշիս կորցրել եմ, տղայիս կորցրել եմ, դուռս փակ է մնացել Ստեփանակերտում, տունս եմ կորցնում: Ես տուն չունեմ, իմ փոքրիկ տունը Եռաբլուրն է դարձել: Եկել էի տղայիս երկրորդ տարելիցին Եռաբլուր, ճանապարհը փակվեց… 4 ամիս հետո եմ որդուս դին գտել, երեսն էլ չեմ տեսել, իր հարսանիքի օրն է զոհվել: Իսկ փողոցից եկած իշխանությունը մեզ ասում է` գնացեք, թուրքի հետ ապրեք: Ո՞նց ապրեմ թուրքի հետ, ո՞նց անցնեմ ադրբեջանական անցակետով: Թող Նիկոլն իր ընտանիքով անցնի այդ անցակետով, հետո մենք: Եթե դուք թուրքի հետ եք ուզում ապրել, գնացե՛ք, ապրեք, ի՞նչ եք ուզում մեզնից: Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնեք, խնդրում եմ…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ