Որոշել եմ չմեկնաբանել. Գալտյեն` Մեսսիին երկու շաբաթով թիմից հեռացնելու որոշման մասին
ՍպորտՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հաստատել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանակավոր հեռացվել է ֆրանսիական թիմից:
«Շաբաթվա սկզբին ղեկավարությունից տեղեկացա Մեսսիի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Դրանից հետո ես որոշեցի չմեկնաբանել այս պատմությունը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին առանց Գալտյեին և ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշին տեղեկացնելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց թողել երկուշաբթի կայացած մարզումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի նորընծա չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան ակումբից: Սակայն, արդեն իսկ շրջանառվում են վարկածներ որ կողմերը կարող են չսպասել մինչ մրցաշրջանի ավարտը եւ խզել պայմանագիրն առաջիկա օրերին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
