⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱԱ. Արթուր Բազեյանի հաղթական մեկնարկը

Սպորտ

 

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը հաղթական մեկնարկ ունեցավ։

Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց  իրանցի Պուրիա Աբդուլմալեքին: Բազեյանի հաջորդ մրցակիցը կլինի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշը: Մենամարտը տեղի կունենա մայիսի 7-ին:

Պայքարն արդեն լքել են Հայաստանի ներկայացուցիչներ`  Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ)։

Պայքարը շարու ակում են` Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) 

Իսկ Նարեկ Մանասյանը կմեկնարկի քիչ անց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ