⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մեսսին տարբերակ չունի «Բարսելոնա» վերադառնալու, բայց Փարիզում էլ մնալ չի կարող

Սպորտ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական «Բարսելոնա» գրեթե անհնար է՝ ակումբի բազմաթիվ տնտեսական խնդիրների պատճառով, հայտնում է AS-ը:

Առաջին խոչընդոտը «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման ծախսերն են, իսկ երկրորդն այն է, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում արդեն կիրառել է տնտեսական լծակներ:

Կատալոնացիների ղեկավարությունը եկել է այն եզրահանգման, որ ակումբը բոլոր ծախսերը հոգալու և Մեսսիի աշխատավարձը վճարելու համար չունի բավարար գումար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ՊՍԺ-ից: Կան վարկածներ, որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, Մեսսին կարող է առաջիկա օրերին խզել պայմանագիրն ու հեռանալ փարիզյան ակումբից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ