Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Հողերը հանձնում են ոչ թե այդ հողի վրա ապրողները կամ չապրողները, այլ օրվա իշխանությունները. Ալեքսանդր Սարգսյան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա պատասխանել է ներկաների հարցերին՝ շոշափելով ամենատարբեր խնդիրներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՏՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ»

- Դուք լինելով «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ եւ տարիներ շարունակ ակտիվ գործունեություն ծավալելով Հայստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում՝ ներկա չէիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Ինչո՞ւ:

- Ես տեղյակ չեմ եղել համայնքի հետ վարչապետի հանդիպման մասին: Նրա Չեխիա այցի մասին տեղյակ էի հեռուստացույցից, իսկ համայնքի հետ հանդիպման մասին սովորաբար տեղեկացնում կամ հրավիրում է դեսպանատունը, այս անգամ ես այդ ընտրյալների ցուցակում չեմ եղել: Եվ հաշվի առնելով սփյուռքի նկատմամբ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ դա անսպասելի չէր:

- Իսկ նրանք, ովքեր ներկա էին, որքանո՞վ են ներկայացնում Չեխիայի հայ համայնքի ամբողջական պատկերը:

- Չեխիայի համայնքային ամբողջական պատկերը կարող էիք տեսնել 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթին, երբ Պրահայի փողոցներով անցնում էին Չեխիայի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայեր: Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին  հիմնականում Պրահայում բնակվող համայնքի ակտիվ անդամների փոքրաթիվ մասը, որոնք ունեն իրենց տեսակետները եւ որն, իհարկե, չի կարելի համարել համայնքային ամբողջական տեսակետ: Ցավոք սրտի, սեւերի ու սպիտակների քաղաքականությունը չի ազդել միայն Հայաստանի բնակչության վրա, այն մասնատող ազդեցություն ունի նաեւ սփյուռքում եւ իրար հակասող տեսակետները պառակտում են համայնքը:

- Պարոն Սարգսյան, եթե ներկա լինեիք հանդիպմանը, ի՞նչ հարց Դուք կուղղեիք Նիկոլ Փաշինյանին:

- Նրան ուղղվելիք հարցերն այնքան շատ են, որ մի քանի էջ չի բավարարի այն ձեւակերպելու համար՝ սկսած 90 ականների նրա հրատարակած հոդվածներից մինչեւ մեր օրերում տպագրված սատանայական գիրքն ու ամեն օր ներկայացված կեղծ ու սուտ հայտարարությունները: Սկսած նախկիններին քննադատելուց՝ մինչեւ նախկիններից ավելի վատը դառնալը: Սկսած ազգային հերոսներին նվաստացնելուց՝ մինչեւ ծրագրավորված ստորացուցիչ պարտության արժանանալը: Սկսած նախկին իշխանությունների իշխանամոլությունից՝ մինչեւ իրեն վարչապետ հռչակելն ու անգամ երկրի կործանման հաշվին իր իշխանությունն ատամներով պահելը: Որպես, ժողովրդի կողմից 70%-ից ավել ձայներ հավաքած, լեգիտիմ առաջնորդ, որն իսկապես կարող էր անկախ ու հզոր հայրենիք կառուցել, գնաց երկիրը կործանելու ճանապարհով եւ այդ բոլոր հարցերը խտացրած՝ կհարցնեի՝ ինչո՞ւ:

«ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԱՅԴ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՊՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՉԱՊՐՈՂՆԵՐԸ, ԱՅԼ ՕՐՎԱ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

- Իսկ հանդիպման ժամանակ հնչած հարցերին Ձեր գնահատմամբ՝ արդյոք տրվեցին  լիարժեք պատասխաններ նրա կողմից:

- Նա այդպես էլ չդարձավ վարչապետ եւ, ուղղակի, լրագրողի ճկունությամբ լղոզում ու շրջանցում է այն հարցերը, որտեղ նա ստել է, որոնք կարող է վնասեն իր սեփական «ես»-ը, որտեղ ասել է մի բան, իսկ իրականում արել ճիշտ հակառակը: Իսկ եթե հարցատուն արցախցի է, ապա անմիջապես անցնում է հարձակման.՝ «իսկ դու ինչու Արցախում չես»՝ անկախ նրանից, որ այդ մարդը, ընտանեկան հարցերով, դեռեւս 80-ականներին է դուրս եկել երկրից:

- Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ հողերը հանձնելու մեջ հիմա էլ մեղադրում է Չեխիայի հայ համայնքին՝ ասելով, թե՝ «Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդպես չեն արտահայտվել անգամ տոտալիստներ համարվող եւ ոչ մի նախկին իշխանություն: Եվ նման արտահայտություն է անում մեկը, ով մինչեւ վարչապետ դառնալը՝ ընտրողներին խաբելով, խոսում էր բարձր ժողովրդական արժեքներից, մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքներից, խոսքի ու մտքի ազատությունից: Հողերը հանձնում են ոչ թե այդ հողի վրա ապրողները կամ չապրողները, այլ օրվա գործող իշխանությունները:  Հողերը հանձնում են նրանք, ովքեր այդ հողի վրա ապրողներին խոստացել են, որ կպահպանեն ու կզարգացնեն այդ հողը, կապահովեն նրանց բարեկեցիկ ու անվտանգ կյանքը, եւ այդ խոստումների հիման վրա ժողովրդը վստահել է նրանց ու նրանց է հանձնել այդ հողի վրա ապրելու իր ճակատագիրը, այդ հողը պահելու, պաշտպանելու ու զարգացնելու իրավունքը: Իսկ նրանք շահագործելով այդ վստահությունը, օգտվելով իրենց վստահված իրավունքներից, իրենց անգրագիտության ու ապիկարության պատճառով պատերազմներ են հրահրել, կործանելով մի ոսկե սերունդ, թշնամուն են հանձնել իրենց պատմական տարածքները եւ ծրագրավորված քանդելով բանակը ու  անկարող լինելով ստեղծել սեփական անվտանգության համակարգը՝ կեղծ խաղաղություն են աղերսում թշնամուց, նրանց հանձնելով իրենց վստահված հողերն ու տարածքները: Պետք չէ մոռանալ, որ ինչպես առաջին պատերազմում, այնպես էլ 44 օրյայի ժամանակ հազարավոր հայրենասեր երիտասարդներ հասան Հայաստան, որպեսզի մասնակցեն պատերազմին, բայց օրվա իշխանությունների անգրագիտության կամ միգոցեեւ մտածված անգործության պատճառով, շաբաթներով պահվեցին տարբեր զորամասերում ու այդպես էլ չհասան մարտի դաշտ: Այնպես որ, այդ արտահայտությունները արվում են սեփական մեղքերը այլոց վրա բարդելու նպատակով:

- Ըստ Նիկոլ Փաշինյանի, որ պահին որոշի ժողովուրդը, այդ պահին էլ ինքը ոչ թե ռազմական տրիբունալի պատի տակ հնազանդ կանգնելու է, այլ կանգնած է: Բայց չհստակեցրեց, թե ժողովուրդ ասելով՝ ի՞նչ քանակ պետք է լինի այդ պահանջով: Ի վերջո, սա ինքնախարազանո՞ւմ էր, թե՞ վստահություն անպատժելիության հարցում:

- Այս հայտարարությունը անպտժելիության գագաթնակետն է: Նա վստահ է, որ այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են ժողովրդին թմրացնելու համար, դեռ երկար է պահելու իր ազդեցությունը: Նա անկաշկանդ ասում է ՝ «Այո, այդ պատի տակ հնազանդ կանգնած եմ, ուզում եք՝  գնդակահարեք ինձ»: Այսինքն՝ այո, արել եմ այն՝ ինչ արել եմ, խաբել եմ, դավաճանել եմ, գործել եմ հօգուտ թշնամուն, ուզո՞ւմ եք գնդակահարեք, իսկ եթե՝ ոչ, ապա այդպես էլ շարունակելու եմ եւ անելու եմ այն, ինչ ուզում եմ: Իսկ ինչ վերաբերում է ընդիմադիր ժողովրդական շարժման  քանակին, ապա 2022-ին փողոց էին դուրս եկել 40 հազարից ավելի ընդիմադիրներ: Այս պարագայում կարծում եմ՝ խնդիրը քանակի մեջ չէ, այլ գործողությունները ավարտին հասցնելու մեջ է:  

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՆԱԶԱՆԴԵՑՆԵԼՈՒ ԳՈՒՐԾՈՒՄ ԻՐԵՆՑ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՄՈՒՐ ՍՓՅՈՒՌՔԸ»

- «Եթե առաջիկա 2-3 տարիներին պահենք մեր պետությունը, կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում», -ասում է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ ազդակ է սա Սփյուռքի համար, արդյոք նշանակում է, որ այս իշխանությունը մի պետություն չի կարողանում պահել, ուր մնաց Սփյուռքին տեր լինի:

- Իմ կարծիքով՝ սա ժողովրդին հերթական նախապատրաստական տեխնոլոգիա է, որ տարածքներ հանձնելուց հետո, եթե անգամ մի փոքր Հայաստան էլ մնա, ուրեմն՝ պիտի գոհ մնանք, որ գոնե հայրենիք ունենք: Իսկ իրենց մի փոքր Հայաստանն էլ բավական է, որպեսզի ադրբեջանա-թուրքական ճնշումների ներքո մնան իշխանության: Ինչ վերաբերում է սփյուռքին՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլին անկաշկանդ հայտարարում է, որ Հայաստանին հնազանդեցնելու գուրծում իրենց խանգարում է ամուր Սփյուռքը, ուրեմն՝ հարկավոր է չեզոքացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունը, որն էլ անմնացորդ իրականացնում են օրվա իշխանությունները:

Ինչ վերաբերում է սփյուռքին տեր լինելուն, ապա վերջին 5 տարիների ընթացքում ոչ մի էական հայրենանպաստ համագործակցություն չի եղել: Մայր հայրենիքից, կենտրոնից, ոչ մի կոորդինացվող աշխատանք չի տարվել եւ կարելի է ասել սփյուռքն է փորձում տեր կանգնել Հայաստանին, սակայն օրվա իշխանությունները հնարավորինս վանում են այն: Հիշենք, թե որքան ֆինանսական ու նյութական օգնություն եկավ Հայաստան 44 օրյայի ժամանակ, որոնք անհետացան ու մնացին անպատասխան…

- Ընդհանրապես, իրականում ի՞նչ տպավորություններ ունեն Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ Չեխիայի հայությունը եւ Չեխիայի պետությունը:

- Ողջ չեխահայության տպավորությունների մասին չեմ կարող ասել: Տպավորությունները հաստատ տարբեր են, քանի որ արդեն ասացի, այստեղ էլ բաժանված են սեւերի ու սպիտակների: Ինչ վերաբերում է Չեխիայի պետությանը, ասեմ, որ ուշադիր հետեւվել եմ օրվա նորություններին եւ մեր վարչապետի այցի մասին ոչ մի գլխավոր հեռարձակման ընթացքում չեմ տեսել, միգուցե լուսաբանվել է, բայց ես չեմ տեսել: Չեխիայի վարչապետը այդ օրը հանդիպումներ է ունեցել օտարերկրյա երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք հեռարձակվել են գլխավոր նորություններով, իսկ Փաշինյանի հետ հանդիպումը չեմ տեսել:

- Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում է անհրաժեշտ: Դուք ինչպե՞ս եք դիտարկում այս հարցը, երբ ԵՄ դիտորդների ներկայությունն անգամ զսպող չեղավ Ադրբեջանի համար: Եվ առհասարակ՝ Պրահան առանցքային դեր ունի Հայաստան-Ադրբեջան ներկա բանակցություններում, ո՞րն եք տեսնում ելքը՝ հույս դնել պրահայան պայմանավորվածությունների վրա՞, թե՞ մոսկովյան:

- Ես չէի նշի, որ կոնկրետ Պրահան առանցքային դեր է խաղու, ուղղակի Պրահայում ներկայացվել են Արեւմուտքի ցանկություններն ու առաջարկությունները:  Անկախ նրանից, թե արեւմտյան առաջարկություններն են լավը, թե՝ մոսկովյան, առաջին հերթին մեր հույսը պիտի դնենք մեզ վրա, եւ եթե մենք չենք պաշտպանելու մեր երկիրը, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու: Մեզ կարող են օգնել, բայց ոչ թե մեր փոխարեն անեն այն, ինչը մենք պետք է անենք: Մինչեւ մենք չվերականգնենք մեր բանակը, մինչեւ ցույց չտանք մեր ատամները, մեզ ոչ ոք չի աջակցի:

ԵՄ-ի դիտորդները մեզ համար չէ, որ Հայաստանում են, դա շատ լավ գիտի նաեւ վարչապետն ու իր թիմը եւ նոր առաջարկվող, այսպես կոչված, փաստահավաք խումբն էլ մեր համար չի գալու Հայաստան: Նրանք կոնկրետ նպատակներ ունեն, որի համար կամաց-կամաց ավելացնում են իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ Արեւմուտքը ամեն ինչ անում է, որ ռուսական բանակը դուրս գա մեր տարածքից, դա նաեւ թուրքերի դարավոր երազանքն է: Կա նաեւ իրանական գործոնը, որի վրա մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը: Եվ այս ամենից հետո մտածել, որ փաստահավաք խումբը, անզեն, Հայաստան է գալիս մեզ պաշտպանելու՝ ծիծաղելի է: Իսկ թե ինչ կլինի մեզ հետ, եթե ռուսական զորքերը դուս գան Հայաստանից, թերթեք պատմության էջերը …

Հ.Գ. -Եթե պատմությունը կրկնվում է, իսկ դա մեր պարագայում այդպես է, եւ եթե մենք շատ արագ չփոխենք մեր մարտավարությունը, ապա մեզ սպասվում է նույն ճակատագիրը, ինչ 108 տարի առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top