⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ստեփան Օգանեսյանը` ՀՖՖ դիտակետում

Սպորտ

 Ռուսական «Օրենբուրգում» վարձավճարով ելույթ ունեցող Մոսկվայի «Սպարտակի» եզրային հարձակվող Ստեփան Օգանեսյանը հայտնվել է Հայաստանի հավաքականի դիտակետում, այս տեղեկությունը հաստատել է ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը.

«Օգանեսյանի հետ կապ հաստատել ենք: Այս պահին ավելին ոչինչ ասել չենք կարող»,- Հայկ Կարապետյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից է վարձավճարով խաղում «Օրենբուրգում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ