Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Եթե դավաճանները հանձնեցին, ծախեցին դա դեռ չի նշանակում, որ Շուշին չենք ազատագրելու. ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյան

Մշակութային

Մայիսի 9-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ, շարժման և կուսակցության ներկայացուցիչներով հարգանքի տուրք մատուցեցին Եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: Այս առիթով զրուցեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, արցախի այա ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:

— Տիկին Ասրյան, այս օրը Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի:

— Հպարտություն եմ զգում, որ մենք այսօր տոնում ենք Եռատոնը: Հայրս նույնպես մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որն ավարտվել է հաղթանակով: Մենք պետք է անպայման հիշենք այս օրը և մեր հարգանքի տուրքը մատուցենք` հարգելով զոհվածների հիշատակը: Այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է: Մենք հաղթանակել, ազատագրել ենք Շուշին, ինչի համար պետք է հպարտ լինենք: Եթե դավաճանները հանձնեցին, ծախեցին, դա դեռ չի նշանակում, որ Շուշին չենք ազատագրելու: Մենք նորից կազատագրենք Շուշին: Եվ մեր ծախված հողերը նորից հետ կբերենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ