Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Հարգանքի տուրք` Հայրենականում զոհված հերոսների հիշատակին (Տեսանյութ)

Թեմա

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները` համախոհների, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, կուսակցությունների ղեկավարների եւ գիտնականների հետ միասին այցելեցին Հաղթանակի զբոսայգի եւ Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Եվ, իհարկե, չմոռացան նաեւ Շուշիի ազատագրման մասին: Բացի այն, որ շարժման երթի ժամանակ ծածանվում էր Արցախի դրոշը, ՍԻՄ կուսակցության նախագահ, շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հատուկ ընդգծեց. «Դավաճանները մի օր հեռանալու են, եւ մենք, մինեւնույն է, կրկին ազատագրելու ենք Շուշին»:

Հատկանշական էր այն, որ շատերի ձեռքում Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց պապերի ու հարազատների լուսանկարներն էին: Շարժման անդամները մինչ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ կդնեին եւ ծաղիկներ կխոնարհեցնեին` մեծ հաղթանակն ու պատմական հիշողությունը խորհրդանշող Գեորգիեւյան ժապավաններ բաժանեցին քաղաքացիներին:

Ի դեպ, պատերազմի բովով անցած թե՛ վետերանները, թե՛ ազատամարտիկները Հաղթանակի զբոսայգում մոտենում էին Հ. Բաբուխանյանին եւ ողջունում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» գաղափարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ