Արվեստ հանուն խաղաղության. գյումրեցի արվեստագետի ուղերձն աշխարհին
Ազդագրեր
«Արվեստ հանուն խաղաղության» խորագիրն է կրում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի անհատական ցուցահանդեսը, որը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը՝ 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՝ Hi-Am բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Արտակ Թադեւոսյանի աշխատանքները ներկայացվում են HayAr բրենդի ներքո։
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են։ Արվեստագետն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին։ Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան եւ ծառայում գեղեցիկին՝ զարդերի եւ քանդակների ստեղծմանը։ Անհատական ցուցահանդեսում կներկայացվեն Արտակ Թադեւոսյանի հեղինակած զարդերը, քանդակները եւ գեղանկարները, որոնք թեեւ արվեստի տարբեր ուղղություններ են ներկայացնում, բայց կրում են նույն ուղերձը՝ խաղաղություն ամբողջ աշխարհին։



