Ամեն առիթով մեղադրում են նախագահ Սարգսյանին, որ արյունահեղություն թույլ չտվեց, այլ հանգիստ հեռացավ, հրեշների պլանները խառնելով. Նատալի Սաղիյան
Վերլուծություն
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են Փաշինյանի շահերը սպասարկող, բայց որպես ՛՛երրորդ ճանապարհ՛՛ գաղափարի ադեպտներ դիրքավորվող որոշ վերլուծաբանները փորձում օբյեկտիվ լինելու իմիտացիա ստեղծել, բայց ստացվում է ինչպես միշտ՝ սպիտակ թելով կարած էժան քարոզչություն:
Ծանոթանալով սույն սուբյեկտի գրառմանը կարելի է անել հետևյալ լեգիտիմ երկու եզրակացություններից մեկը.
կամ Հակոբ Բադալյանն իսկապես մարգարե է, ինչը, մեր մեջ ասած, քիչ հավանական է, կամ կա նոր պատվեր:
Գաղտնիք չէ, որ Հակոբ Բադալյանը Արևմուտքի խաղաքար է, չի էլ թաքցնում դա, քանի որ մի փոքր որոնում իրականացնելու դեպքում համացանցը մեզ ներկայացնում է սույն սուբյեկտի աֆիլիացման ողջ գունապնակը: Չեմ զլացել և ձեր համար սքրին եմ արել որոնման առաջին երեք արդյունքները, որ հասկանաք, թե այս մարդն ինչ սերտ կապերով է կապված ՀՀ-ում օր ու գիշեր Արևմուտքի շահերն առաջ մղող լրատվականների հետ:
Ուստի, թեպետ մարդը ջանացել է իբր չեզոք դիրքից թափանցիկ ակնարկներ անել, բայց ակնհայտ է, որ լինելով Արևմուտքի բարձրախոս, պարզապես մատնեց ինքն իրեն: Հակոբ Բադալյանի այս գրառումը երիցս ապացուցում է, որ Արևմուտքն ի սկզբանե ուներ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ գեներացնելու և այդպիսով իրենց դրածոյին, այսինքն՝ Փաշինյանին, իշխանության բերելու ծրագիր:
Ուղղակի մի բան իրենց ծրագրով չգնաց: Սերժ Սարգսյանը կտրասկանապես հրաժարվեց ուժ կիրառել սեփական իշխանությունը պահելու համար, ինչը շատ հիասթափեցրեց կազմակերպիչներին, քանի որ դա իրենց ծրագրի հաջողության տորթի վրայի ելակը պետք է լիներ՝ արյան գետեր Երևանի սրտում, հենց այն, ինչ Փաշինյանը տենչում էր տարիներ շարունակ:
Բայց չստացվեց: Դրա համար էլ ամեն առիթով մեղադրում են նախագահ Սարգսյանին, որ արյունահեղություն թույլ չտվեց, այլ հանգիստ հեռացավ, հրեշների պլանները խառնելով:
Մի խոսքով, մի արեք այսպիսի բաներ, պարոնայք, պարզապես մի արեք: Խնդալու է, երբ Արևմուտքի խոսափողը այսպիսի մանկամիտ բաներ է գրում: