Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Այն, որ կա­պի­տու­լյան­տը ստում է ա­մեն քայ­լա­փո­խի, նո­րու­թյուն չէ: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն Չե­խի­ա­յում նա հան­կարծ ստա­խո­սու­թյան օ­բյոկտ դարձ­րեց ՍՏԱ­ԼԻ­ՆԻՆ. «Բո­լորս հե­տա­հա­յաց այն պատ­կե­րա­ցումն ու­նենք, որ Ստա­լի­նը հո­գե­բա­նո­րեն ա­մե­նա­պատ­րաստ­ված վի­ճա­կում էր: Երբ որ փնտրում են, ի­րեն գտնում են կե­ցա­վայ­րում, հա­տա­կին բե­րանք­սի­վայր պառ­կած: Սկզբում մտա­ծում են, թե վա­տա­ցել է, մա­հա­ցել է, ան­շարժ վի­ճա­կում պառ­կած էր: Ման­րա­մաս­նե­րը չեմ պատ­մում՝ ինչ­քան ժա­մա­նակ մտա­ծում է­ին՝ ներս մտնել, թե՝ ոչ: Բայց Ստա­լի­նը ողջ-առողջ էր: Պա­տե­րազ­մը սկսե­լու լու­րը քան­դել է ի­րեն, ո­րով­հե­տեւ նոր պայ­մա­նա­գիր էր ստո­րագ­րել եւ իր ամ­բողջ հաշ­վարկն այն էր, որ պա­տե­րազմ Գեր­մա­նի­ա­յի հետ չի լի­նե­լու: Ըստ վկա­յու­թյուն­նե­րի՝ նա ե­րեք օր բե­րանք­սի­վայր պառ­կած է ե­ղել մին­չեւ հա­մո­զել են՝ դու ես այդ վի­ճա­կում, բա մենք ի՞նչ վի­ճա­կում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է ա­նեն»: Ստա­լի­նը, շատ մեղմ ա­սած, աչ­քիս լույ­սը չէ, հսկա­յա­կան վնաս­ներ է հասց­րել իմ գեր­դաս­տա­նին, սա­կայն պետք է ար­ձա­նագ­րենք` Նի­կո­լը ստում է: Իսկ թե ին­չո՞ւ` նա պար­զա­պես սե­փա­կան պա­թո­լո­գիկ վախ­կո­տու­թյու­նը վե­րագ­րում է պատ­մա­կան տար­բեր դեմ­քե­րին: Իսկ քեզ, ա՛յ հո­ղա­տու, 44-օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ու դրա­նից հե­տո քա­նի՞ ամ­գամ են բե­րանք­սի­վայր պառ­կած գտել տար­բեր բուն­կեր­նե­րում, ա՛յ գե­նե­տիկ թա­փոն...

«ԵՎՐԱ­ՏԵ­ՍԻԼ 2023»-ի բաց­մանն էլ զար­մա­նա­լի­ո­րեն, իսկ ա­վե­լի ճիշտ` օ­րի­նա­չա­փո­րեն, օ­րի­նա­չա­փո­րեն տրոր­վեց ևս մեկ կար­միր գիծ: Հո ի­զուր չէ­ինք տա­րա­ներ շա­րու­նակ «Եվրա­զի­բիլ» կո­չում այդ քա­ղա­քա­կա­նաց­ված հար­թա­կը: Լի­վեր­պու­լում «Եվրա­տե­սիլ 2023»-ի պաշ­տո­նա­կան բաց­մա­նը, երգ­չու­հի Բրյու­նե­տը ներ­կա­յա­ցել է այս­պի­սի զգես­տով`պոր­տա­պա­րու­հու հան­դեր­ձին նման­վող, մատ­ներն էլ շղթայ­ված: Հե­տո ման­րա­մաս­նել է, որ զգես­տը ստեղ­ծե­լիս ո­գեշնչ­վել են «Մայր Հա­յաս­տա­նի» ար­ձա­նից: Ա՛յ քեզ բան... Այ­սինքն` այս­պի­սի «Մայր Հա­յաս­տան» է կերտ­վում նի­կո­լիզ­մի դա­րաշր­ջա­նում: Ա­մե­նև­ին «հե­տամ­նաց» չլի­նե­լով և «Եվրա­տե­սի­լից» բյու­րե­ղյա ա­վան­դա­պա­հու­թյուն չսպա­սե­լով, վրդով­վե­ցինք... Ախր ստաց­վում է լրիվ նի­կո­լա­վա­րի, դա ոչ թե «Մայր Հա­յաս­տա­նի», այլ «մայր Էր­մե­նիս­տա­նի» տար­բե­րակ է: Դե ե­թե ա­ռանց օֆ քա­շե­լու, Ար­ցա­խի 75 տո­կոսն են հանձ­նում, ՀՀ սու­վե­րեն տա­րած­քը ա­ռևտ­րի ա­ռար­կա դարձ­նում, բա­նակ քան­դում, Թուր­քի­ա­յից «դրա­կան ազ­դակ­ներ» տես­նում, «Նե­մե­սի­սի» հու­շա­կո­թո­ղի ա­պա­մոն­տաժ­ման հար­ցը քննար­կում, էլ ին­չո՞ւ «Մայր Էր­մե­նիս­տա­նի» բե­մա­կան կեր­պար չստեղ­ծեն...

Ի զար­մանս մեզ, մեր ԱԽՔ-ը` ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ, «Նե­մե­սի­սի» հու­շա­կո­թո­ղի հար­ցում «չո­րեց» Չա­վու­շօղ­լո­ւին` հայ­տա­րա­րե­լով, որ կո­թո­ղի հար­ցը բա­ցա­ռա­պես ՀՀ ներ­քին գործն է: Սա­կայն ԱԽՔ-ը ԱԽՔ չէր լի­նի, ե­թե նի­կո­լա­կան ախք բա­ներ չբստրեր: Հար­ցին՝ Հա­յաս­տա­նը հակ­ված է, որ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­իր ստո­րագր­վի Ա­րեւ­մուտ­քի հո­վա­նու ներ­քո, թե՞ Ռու­սաս­տա­նի, նա պա­տաս­խա­նեց. «Ինչ վե­րա­բե­րում է խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի վերջ­նա­կան կնքմա­նը, դա ո­րե­ւէ ձեւ այս պա­հին ո­րոշ­ված չէ, որ­տեղ հնա­րա­վո­րու­թյուն ե­ղավ ա­ռա­ջըն­թաց գրան­ցե­լու,  եւ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան հաս­նե­լու, այն­տեղ էլ կստո­րագ­րենք»: Ի­յա՛, MI-6-ից դեռ վերջ­նա­կան ինստ­րուկ­տաժ չե՞ն տվել... Ինչ վե­րա­բե­րում է նրան, որ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր ան­վա­նու­մը փո­խա­րին­վել է «հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մա­ձայ­նա­գիր» ան­վա­նու­մով, Ար­մեն Գրի­գո­րյանն ա­սաց. «Վեր­նա­գի­րը այդ­քան էլ կա­րե­ւոր չէ, կա­րե­ւո­րը բո­վան­դա­կու­թյունն է. մի քա­նի կա­րե­ւոր հարց կա, եւ ե­թե մենք կա­րո­ղա­նում ենք այդ հար­ցե­րի շուրջ լու­ծում­ներ գտնել, ա­պա կա­րե­ւոր չէ, թե ինչ­պի­սի վեր­նա­գիր կու­նե­նա»: Իսկ մի­գու­ցե կար­և­ո՞ր չէ նա­և` ա­նունդ Ար­մե՞ն է, թե՞ Ահ­մեդ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ