Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Պատահական չէ, որ ԱՄՆ-ն Ժիրոյի միջոցով Նիկոլին սպառնաց հեղաշրջումով

Միջազգային

Այն, որ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը  (նե­րա­ռյալ՝ ար­ցա­խյան) մտել է գե­րակ­տիվ փուլ, դժվար չէ տես­նել վեր­ջին մեկ-երկու շա­բաթ­նե­րի ի­րո­ղու­թյուն­նե­րից: Նախ՝ Վա­շինգ­տո­նում արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պումն էր, ո­րին հա­ջոր­դեց Նի­կո­լի այ­ցը Մոսկ­վա, ո­րից հաշ­ված օ­րեր անց՝ մա­յի­սի 14-ին նա մեկ­նե­լու է Բրյու­սել՝ Ա­լի­ե­ւի հետ հան­դիպ­ման: Այդ հան­դի­պու­մից մեկ շա­բաթ անց Նի­կո­լը նո­րից կգնա Մոսկ­վա՝ ԵՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վին, ո­րը, են­թադ­րում է, որ պաշ­տո­նա­կան կամ կու­լո­ւա­րա­յին նոր շփում կու­նե­նա Պու­տի­նի հետ: Մոսկ­վա­յից հե­տո՝ հու­նի­սի 1-ին Մոլ­դո­վա­յում Ա­լի­ե­ւի հետ նոր հան­դիպ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն է ար­դեն ե­ղել…

ԲՐՅՈՒ­ՍԵԼ ԿԳՆԱ, ԲԱՅՑ ՉԻ ՍՏՈ­ՐԱԳ­ՐԻ

Աս­վա­ծը նախ ար­դեն իսկ վկա­յում է գե­րակ­տիվ գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին, ո­րի դե­տալ­նե­րը Նի­կո­լը դարձ­րել է հայ ժո­ղովր­դից «յոթ փա­կա­նով» թաքց­վող գաղտ­նիք: Երկ­րորդ դի­տար­կու­մն էլ այն է, որ գոր­ծըն­թաց­նե­րը ԱԳ նա­խա­րար­նե­րի վա­շինգ­տո­նյան հան­դի­պու­մից հե­տո տե­ղա­փոխ­վել են ա­մե­նա­բարձր՝ պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րի մա­կար­դակ: Իսկ այս փաս­տը խո­սում է հե­տե­ւյա­լի մա­սին: Կա՛մ ԱԳ նա­խա­րար­նե­րը կա­տա­րել են ի­րեն­ցից հա­սա­նե­լիք ողջ աշ­խա­տան­քը, այն է՝ հա­մա­ձայ­նեց­րել են բո­լոր փաս­տաթղ­թե­րը, եւ հի­մա դրանք գտնվում են ստո­րագր­ման փու­լում: Այս տար­բե­րա­կի դեպ­քում Նի­կո­լի այս հա­ճա­խա­կի տե­ղա­շար­ժերն Ա­րեւ­մուտ­քից՝ ՌԴ կա­րող է բա­ցատր­վել, թե նա փոր­ձում է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նել՝ ստո­րագ­րի՞ այդ փաս­տաթղ­թե­րը, թե՝ ոչ: Կա՛մ էլ, որ ԱԳ նա­խա­րար­նե­րը հա­սել են ինչ-որ կե­տի, ո­րը հաղ­թա­հա­րե­լը նրանց մա­կար­դա­կով անհ­նար է, այ­սինքն, հի­մա պետք են ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով լու­ծում­ներ:

Ի­հար­կե, ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ գործ ու­նենք երկ­րորդ տար­բե­րա­կի հետ: Հաշ­վի առ­նե­լով, որ ինչ­քան էլ վաշնգ­տո­նյան հան­դի­պում­նե­րի շար­քի մա­սին ա­մե­րի­կյան կող­մը հայ­տա­րա­րեց «նկա­տե­լի ա­ռա­ջըն­թա­ցի» մա­սին, սա­կայն ինչ­պես ադր­բե­ջա­նա­կան, այն­պես էլ հա­յաս­տա­նյան կող­մե­րը պարզ հայ­տա­րա­րե­ցին ո­րո­շա­կի հար­ցե­րի շուրջ դիր­քո­րո­շում­նե­րի է­ա­կան տար­բե­րու­թյան մա­սին: Ընդ ո­րում, նման հար­ցեր տրա­մա­բա­նո­րեն կա­րող են լի­նել ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի մա­սին: Եվ այն, որ Նի­կոլն այս փու­լում գնում է Մոսկ­վա, հե­տո՝ Բրյու­սել, հե­տո՝ է­լի Մոսկ­վա, նո­րից Ա­րեւ­մուտք, ա­վե­լի շատ նման է նրան, որ Վո­վա­յի­չը, պատ­կե­րա­վոր ա­սած, հա­սել է մի խաչ­մե­րու­կի եւ փոր­ձում է մի շարք պա­րա­մետ­րեր (ընդհուպ՝ անձ­նա­կան անվ­տան­գու­թյան) հաշ­վի առ­նե­լով, ո­րո­շել՝ ո՞ր կողմ կա­րող է գնալ կամ կա­րո՞ղ է մի ո­րոշ ժա­մա­նակ եւս այդ խաչ­մե­րու­կում կանգ­նած մնալ:

Նկա­տենք, որ հենց այդ տե­սան­կյու­նից կա­րե­լի է բա­ցատ­րել նա­եւ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կո­լի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը: «Ուզում եմ հայտ­նել, որ կի­րակ­նօ­րյա բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար Բրյու­սել մեկ­նե­լու ո­րո­շումս չեմ փո­խել»,- ա­սաց նա՝ ա­վե­լաց­նե­լով. «Որքա­նո՞վ է հա­վա­նա­կան, որ կի­րա­կի օ­րը Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կստո­րագր­վի. ցա­վոք, նման հնա­րա­վո­րու­թյու­նը շատ փոքր է, ո­րով­հե­տեւ Խա­ղա­ղու­թյան ու միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին  երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րի նա­խա­գի­ծը դեռ շատ նախ­նա­կան տեսք ու­նի, ու դեռ վաղ է այն ստո­րագ­րե­լու մա­սին խո­սել»:  Սա պարզ ակ­նարկ է, թե կան դեռ հա­մա­ձայ­նեց­ման են­թա­կա դե­տալ­ներ, ու Նի­կո­լը նա­եւ ակ­նար­կում է, որ դրանք Բրյու­սե­լում հա­մա­ձայ­նեց­նե­լու «հնա­րա­վո­րու­թյու­նը շատ փոքր է»:

Նա ո՞ւմ է դի­մում իր այն մտքով, թե՝ «Բրյու­սել մեկ­նե­լու ո­րո­շումս չեմ փո­խել»: Հայ ժո­ղովր­դի՞ն. հա­զիվ թե, հաշ­վի առ­նե­լով, որ նա հայ ժողովր­դին մինչ այս պաշ­տո­նա­պես չէր էլ ա­սել, որ մեկ­նե­լու է Բրյու­սել, եւ ոչ էլ հայ ժո­ղովր­դի պա­հանջն է նույն­քան հրա­պա­րա­կավ հնչել, թե՝ մի գնա: Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ Բրյու­սել գնալ-չգնա­լու մա­սին նա կա՛մ խո­սակ­ցու­թյուն է ու­նե­ցել Մոսկ­վա­յում, կա՛մ էլ նա­խօ­րե­ին Մոսկ­վա­յի նման մո­տե­ցում է Նի­կո­լին փո­խան­ցել Հա­յաս­տան այ­ցե­լած՝ հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վա­ե­ւը: Թե­րեւս, ա­վե­լի հա­վա­նա­կան է երկ­րորդ տար­բե­րա­կը, հաշ­վի առ­նե­լով, Մոսկ­վա­յում Պու­տի­նի հետ, թե­րեւս նա­եւ ժա­մա­նա­կի սղու­թյան պատ­ճա­ռով, մի­այն կարճ շփման հնա­րա­վո­րու­թյուն ե­ղավ, եւ որ դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո Խո­վա­ե­ւը գա­լիս է Հա­յաս­տան, նշա­նա­կում է, որ մոս­կո­վյան այդ կարճ հան­դի­պու­մից բխող դե­տալ­ներ փո­խան­ցե­լու կա­րիք կար: Ու Նի­կոլն էլ պա­տաս­խա­նեց, ըստ է­ու­թյան՝ ա­սե­լով՝ ստիպ­ված եմ գնալ, բայց ոչ մի բան չեմ ստո­րագ­րի: Ա­սենք, սա կա­րե­լի է հա­մա­րել նա­եւ Ա­րեւ­մուտ­քին ուղղ­ված մե­սիջ՝ կան­չում եք, գա­լիս եմ, բայց, կնե­րեք, չեմ կա­րող է­լի ինչ-որ բան ստո­րագ­րել:

Ե­թե ըն­դու­նենք, որ վեր­ջին տար­բե­րակն է, ա­պա դա մեկ միտք եւս հու­շում է. Մոսկ­վան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ճնշման լուրջ ռե­սուրս­ներ Նի­կո­լի հան­դեպ ու­նի: Այն կար­գի լուրջ, որ դա չե­զո­քաց­նում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի ճնշու­մա­յին լծակ­նե­րը, թե պետք է ստո­րագ­րել: Կա­րե­լի է նա­եւ նույ­նը ա­վե­լի «գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ» ներ­կա­յաց­նել. Նի­կո­լին բա­ցատ­րել են, որ կա­րող է ի­րա­վի­ճա­կա­յին շատ լուրջ փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն, եւ ե­թե նա շտա­պի վա­զել ա­մե­րի­կյան ուղ­ղու­թյամբ, ա­պա են­թարկ­վում է ոչ թե պար­զա­պես նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի «գնաց­քից դուրս մնա­լու», այլ նույ­նիսկ այդ «գնաց­քի ա­նիվ­նե­րի տակ մնա­լու» ռիս­կի:

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Չնա­յած, ա­ռանց բա­ցատ­րե­լու էլ Նի­կո­լը պետք է որ պարզ տես­ներ ի­րո­ղու­թյու­նը: Մաս­նա­վո­րա­պես, որ քա­նի դեռ ռու­սա­կան զոր­քերն Ար­ցա­խում եւ Հա­յաս­տա­նում են, կտրուկ տե­ղա­շար­ժե­րը միշտ էլ կլի­նեն ծայ­րա­հեղ վտան­գա­վոր: Ու ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խից ռու­սա­կան կոն­տին­գեն­տի հե­ռաց­ման հարցն է, որ ոչ մի կերպ լու­ծել չի կա­րո­ղա­նում Ա­լի­ե­ւը, ու հա­զիվ թե լուծ­վի, ե­թե ան­գամ Նի­կոլն ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջադ­րած պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րի: Լուծ­ման հա­մար պետք է որ նախ Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը հա­մո­զեն՝ ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը: Ընդ ո­րում, թե­եւ այդ ուղ­ղու­թյամբ ակ­տի­վո­րեն գոր­ծում են նա­եւ նե­րար­ցա­խյան ա­մե­նա­տար­բեր դա­վա­ճան­նե­րը՝ սկսած բա­ցա­հայտ սո­րո­սա­ծին­նե­րից, վեր­ջաց­րած «տա­կից գոր­ծող» ա­րեւմ­տա­մոլ­նե­րով, սա­կայն լու­ծու­մը դեռ չկա:

Այն, որ Ար­ցա­խին նա­եւ նե­րիշ­խա­նա­կան խա­ղե­րով են փոր­ձում մղել ինք­նա­կոր­ծան­ման ուղ­ղու­թյամբ, ի­հար­կե, ա­ռա­վել ցայ­տուն տեսք ստա­ցավ այն բա­նից հե­տո, երբ սո­րո­սա­կան­նե­րի հա­մա­րում ու­նե­ցող­նե­րին սկսե­ցին նշա­նա­կել պե­տա­կան բարձր պաշ­տոն­նե­րի: Ու այդ ֆո­նին ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի մռայլ տեսք է ստա­նում, երբ, մեղմ ա­սած, մեկ­նա­բա­նու­թյան կա­րիք ու­նեն նա­եւ ռու­սա­կան դիր­քե­րից ներ­կա­յա­ցող Ռու­բեն Վար­դա­նյա­նի ո­րոշ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Օ­րի­նակ՝ վեր­ջին հան­րա­հա­վա­քում, երբ մի կող­մից նրա կող­քին է­ին կանգ­նել Ար­ցա­խի նախ­կին եւ ներ­կա ղե­կա­վար­նե­րը, բայց մյուս կող­մից՝ հրա­պա­րա­կում ի ցույց է­ին դրվել հա­կա­պու­տի­նյան եւ հա­կա­ռու­սա­կան պաս­տառ­նե­րը, այդ թվում՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին ՄԱԿ-ի ու­ժե­րով փո­խա­րի­նե­լու պա­հանջ: Այն դեպ­քում, երբ դժվար չէ կռա­հել, որ Նի­կո­լի թե­թեւ ձեռ­քով շրջա­նա­ռու­թյան մեջ դրված այդ «փո­խա­րին­ման» տակ դրված է ռու­սա­կան ու­ժե­րը ՆԱ­ՏՕ-ական­նե­րով (Թուր­քի­ա­յին չմո­ռա­նանք) փո­խե­լու սցե­նա­րը:

Բայց այս ի­րո­ղու­թյուն­նե­րով հան­դերձ, ռուս­ներն Ար­ցա­խում գտնվում են հստակ սահ­ման­ված ժամ­կե­տով, եւ ան­կախ նրա­նից, թե ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­րան­գա­վո­րում ու­նեն ար­ցա­խյան քա­ղա­քա­կան ներ­կա­յիս բզկտված թի­մերն ու նրանց լի­դեր­նե­րը, այդ ժամ­կետ­նե­րի վրա նրանք ազ­դել չեն կա­րող: Կա­րող է ազ­դել Ադր­բե­ջա­նը, ե­թե Ար­ցա­խը հա­մա­ձայն­վի անց­նել ադր­բե­ջա­նա­կան գե­րա­կա­յու­թյան տակ: Բայց ո՞ր մի քա­ղա­քա­կան թի­մը, ինչ­քան էլ սո­րո­սա­ծին կամ բրի­տա­նա­կան իշ­խա­նու­թյու­ննե­րին մոտ կանգ­նած լի­նի, նման բա­ցա­հայտ քա­րոզ­չու­թյամբ հան­դես կգա: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ան­գամ ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րը մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված չեն, եւ Ար­ցա­խի ա­նու­նից նման քայ­լեր ա­նե­լու պա­րա­գա­յում ռուս­նե­րը, բնա­կան է, որ այդ քայ­լե­րը լե­գի­տիմ չեն ճա­նա­չի:

Ա­ՂԱՆ ԲԱՐ­ԿԱ­ՑԵԼ Է       

Այս­պի­սով, խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նե­լու տե­սա­նե­լի տար­բե­րակ այս պա­հին դեռ չկա: Այդ դեպ­քում Նի­կոլն էլ իր հեր­թին է մնում այդ ի­րա­վի­ճա­կի պա­տան­դը՝ չկա­րո­ղա­նա­լով գնալ իր ա­սած «ցա­վոտ լու­ծում­նե­րին»: Ելք կա­րող էր դառ­նալ հեր­թա­կան սար­քո­վի պա­տե­րազ­մը, ո­րի նա­խադ­րյալ­նե­րից մեկն էլ տե­սանք ե­րեկ: Սա­կայն սար­քո­վի պա­տե­րազ­մը, ե­թե տա­նի նրան, որ Նի­կոլն ինչ-որ բան ստո­րագ­րի, եւ դրա­նից հե­տո նո­րից ա­մեն ինչ գնա-հաս­նի ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու խնդրին եւ ար­գե­լակ­վի, դառ­նում է պար­զա­պես ա­նի­մաստ:

Մյուս կող­մից, նման պա­տե­րազ­մի պա­րա­գա­յում Նի­կո­լը նո­րից ու նո­րից կանգ­նում է հին խնդրի ա­ռաջ: Նախ, իր իսկ բե­րա­նով խոս­տո­վա­նեց, որ անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րը Հա­յաս­տա­նին ո­չինչ չեն տա­լիս: Եվ դրան զու­գա­հեռ, Մոսկ­վան ՌԴ ԱԳՆ-ի մի­ջո­ցով հեր­թա­կան ան­գամ նա­խօ­րե­ին հոր­դո­րեց, թե Հա­յաս­տա­նից՝ «Նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն է ակն­կա­լում՝ ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման աշ­խա­տանք­նե­րը վերսկ­սե­լու ա­ռու­մով»: Ու ե­թե բա­նը հաս­նի պա­տե­րազ­մին, ա­պա Նի­կոլն ինչ­պե՞ս է բա­ցատ­րե­լու, թե ին­չու է մի այն­պի­սի ռազ­մա­կան օգ­նու­թյան ա­ռա­ջարկ մեր­ժում, ո­րը Հա­յաս­տա­նի վրա Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը կվե­րա­ձե­ւա­կեր­պի ՀԱՊԿ-ի վրա հար­ձակ­ման՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Այս­պի­սով, «խաչ­մե­րու­կին կանգ­նած մնա­լը» այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լի հա­մար, թե­րեւս, լա­վա­գույն տար­բե­րակն է: Սա­կայն սա ա­մե­նե­ւին էլ ձեռն­տու չէ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, ո­րոնք հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ ա­րագ հան­գու­ցա­լուծ­ման հաս­նե­լու սուր անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն: Եվ այն, որ Ա­մե­րի­կա­յում գտնվող Ժի­րոն սկսեց խո­սել Նի­կո­լի դեմ հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու մա­սին, թե­րեւս պետք է հա­մա­րել Վա­շինգ­տո­նից հղված նա­խազ­գու­շա­ցում: Բայց երբ ան­գամ դրա­նից հե­տո Նի­կո­լը գնում է Բրյու­սել, սա­կայն ո­րե­ւէ բան ստո­րագ­րե­լուց էս գլխից հրա­ժար­վում է, այն միտքն է ա­ռաջ բե­րում, որ նա ԱՄՆ-ի սպառ­նա­լիք­ներն ա­վե­լի քիչ վտան­գա­վոր է հա­մա­րում, քան այն հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնք կա­րող են ա­ռա­ջա­նալ ստո­րագ­րե­լու դեպ­քում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված