Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

«Նավակ ճոճողը» ԱԺ-ից գնում է Բաքո՞ւ

Թեմա

Բաղրամյան փողոցում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, սոցցանցերում «Նավակ ճոճող» անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանի եւ «Հայկական շարժում» նախաձեռնության հիմնադիր ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԻ (Վիրաբյան) միջեւ:

«Շատ զարմանալի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կարողանում են դեռ հանգիստ քայլել փողոցներով: Համենայնդեպս, իմ կողքով անցնելիս նրանք չեն կարող հանգիստ լինել: Ես եւ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, նրան տեսնելով, հարցրեցինք` դու դեռ Ադրբեջան չե՞ս գնացել, բա ինչո՞ւ: Ինքն էլ ասաց, թե գնում է: Հավանաբար, նա Ազգային ժողովից գնում էր մոտակա ինչ-որ տեղ: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ նրանք, փաստորեն, Երեւանի կենտրոնն արդեն Ադրբեջան են անվանում: Ինչեւէ, նման արձագանքից հետո` ինձ միայն մնում էր ավելացնել, որ Նիկոլին էլ հետները տանեն: Թեպետ էլ ուր տանեն, եթե Երեւանի կենտրոնն իրենք Ադրբեջան են դարձրել, որտեղ կառավարության ղեկավարի աթոռին նստած է հենց Նիկոլը», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ եւ ընդգծեց, որ իրենց կողքով անցնելիս ՔՊ-ականները ստիպված են լինելու լսել նման հարցադրումներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ