⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը շտապում են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, այն է՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ, Բաբայանն իր շրջապատում ակնարկել է, որ պատրաստ է գնալ ամեն ինչի՝ իշխանության հասնելու համար։

Ինչպես հայտնի է, Արցախում քիչ չեն այն մարդիկ, ովքեր դեմ են Արայիկ Հարությունյանին և բավական վատ են վերաբերվում նրան, բայց Սամվել Բաբայանի՝ երկրի ներսում նոր ցնցումներ առաջացնելու այս մտադրությունը բավականին մեծ ռեզոնանս է առաջացրել։ Օրերս Ռուբեն Վարդանյանի կազմակերպած բավական մարդաշատ հանրահավաքը դուր չէր եկել ՀՀ իշխանություններին, ու, մեր տեղեկություններով, նաև այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արցախյան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, սկսել են շտապել։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը ամեն կերպ փորձում են ճանապարհ հարթել Բաբայանի համար, միաժամանակ ամեն ինչ անում են թիրախավորելու, վարկաբեկելու բոլոր այն մարդկանց, ովքեր որևիցե կերպ իշխանության գալու հավակնություն կարող են ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ