⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հայտնի է, թե ինչն է ընկած ՀՖՖ նախագահի եւ «Փյունիկի» սեփականատիրոջ դատական պատերազմի հիմքում

Սպորտ

Ի վերջո ինչն՞ է ընկած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ  «Փյունիկի» սեփականատեր  Արթուր Սողոմոնյանի  դատական պատերազմի հիմքում հարցին ՀՖՖ նախագահը հրաժարվել էր պատասխանել: Սակայն այդ հարցի պատասխանը այնուամենայինվ մեզ հաջողվեց պարզել  «Դատալեքս» տեղեկատվական կյանքից: Եվ այսպես. պատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ․-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձեւավորման մոտեցումները, «Փյունիկի» սեփականատերը նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Վերը նշվածը ՀՖՖ նախագահը համարել է զրպարտություն իր անձի հասցեին եւ դիմել դատական պաշտպանության:

Հատկանշական է, որ «Փյունիկի» սեփականատիրոջ հարցազրույցից հետո մամուլում հրապարակվեց տեղեկատվություն, որ վերջինս նկատի է ունեց ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանին,, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ