⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Կյանքը եթե արդար լիներ... Բաչկովի գրառումը` ԱԱ-ից հետո

Սպորտ

Տաշկենդում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ` պարգեւատրման արարողությունից, կից  նաեւ գրել է.

«Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի փողը կովին կտային,ձվի փողն էլ՝ հավին………….
Աշխարհի առաջնության 4-րդ մեդալ»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կարիերայում չորրորդ անգամ էր բրոնզե մեդալ նվաճում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Կիսաեզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը 0-5 հաշվով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևին։ Սակայն, այս հաշիվն ու մենամարտի ելքը խիստ խնդրահարույց էր։ Մրցավարների տված միավորները զարմացրել էին նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, որի կարծիքով Բաչկովը այդ մենամարտում չի պարտվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ