DJ-ենց քիթը կամ ականջը կանչի. Միքայել Գրիգորյան
Զարկերակ
Մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ կոկայինի խմբաքանակ են բռնել Իտալիայում: Կարծես տարօրինակ բան չկա, Եվրոպայի մակարդակի խմբաքանակ է, և նման լուրերը նոր չեն, բայց արի ու տես որ այդ հարյուրավոր միլիոն դոլարների կոկայինը ըստ իտալացիների ուղևորվում էր Հայաստան: Փաստորեն Հայաստանում 2018-ից հետո մի այնպիսի անտեր իրավիճակ է ձևավորվել, որ նման ահռելի քանակի թմրանյութ են ուղարկում Հայաստանի Հանրապետություն:
Յուրաքանչյուր ոք կփաստի, որ 2018 ից առաջ նման աժիոտաժ թմրանյութերի վերաբերյալ չի եղել: նիքոլից առաջ կենտրոնում ման գալուց շենքերի պատերին չէիր հանդիպի գովազդային գրաֆիտիներ, որոնք չգիտես ինչու առ այս պահը մնացել են իրենց տեղերում, նիքլոլից առաջ երիտասարդությունը նոն ստոպ չէր լսում երգեր որոնց բովանդակության 50% թմրանյութերի մասին է: Այս ցանկը դեռ երկար կարող է շարունակվել: նիքոլենց այս հանցավոր անգործությունը ուղիղ սպառնալիք է ապագայում առողջ և սթափ երիտասարդություն ունենալուն: