Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Սա­լամ, քար­դաշ­լար: Մեզ այ­լևս ոչ թե զար­մա­նա­լի, այլ օ­րի­նա­չափ է թվում, որ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԱԳՆ-Ի հա­մար Նի­կո­լը դար­ձել է աչ­քի լույս. «Մա­յի­սի 14-ին Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի մի­ջև այս ձև­ա­չա­փով Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գա­հի կող­մից կազ­մա­կերպ­ված հին­գե­րորդ հան­դի­պու­մը օգ­տա­կար և ար­դյուն­քա­յին ենք հա­մա­րում եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման օ­րա­կարգն ա­ռաջ մղե­լու ա­ռու­մով: Հան­դիպ­ման ըն­թաց­քում մտքե­րի հան­գա­մա­նա­լից փո­խա­նա­կում է տե­ղի ու­նե­ցել Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի մի­ջև երկ­կողմ խա­ղաղ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի հա­մա­ձայ­նեց­ման, սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման և հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րա­կանգն­ման ո­լորտ­նե­րում կոնկ­րետ ար­դյունք­նե­րի հաս­նե­լու հա­մար: Հատ­կա­պես կա­րև­որ է պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան նկատ­մամբ հար­գան­քի ևս մեկ հաս­տա­տու­մը, Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ըն­դու­նումն այս հա­մա­տեքս­տում»: Հո ի­զուր չէ, որ Նի­կո­լի հա­մար թուր­քը և դա­վա­ճա­նը այ­լևս ոչ թե վի­րա­վո­րանք է, այլ փա­ղաք­շանք: Ա­սում են, թե Էր­դո­ղանն ու նրա մրցա­կի­ցը իրար ան­պատ­վել են` մե­կը մյու­սի մեջ հայ­կա­կան ա­րյուն փնտրե­լով: Մի՛ կռվեք, եր­կուսդ էլ ռադ ե­ղեք և Թուր­քի­ա­յի նա­խա­գահ կար­գեք զտա­րյուն թուրք Նի­կո­լին:

Իսկ մեր երկ­րում զար­մա­նա­լի­ո­րեն թուր­քը կար­ծես թե ոչ թե ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյուն է, այլ դար­ձել է սե­ռա­վա­րա­կի պես մի բան: Օ­րի­նակ, Նի­կո­լից թուրք են ըն­կել մեծ թվով դա­տա­վոր­ներ, այդ թվում` փա­ռա­պանձ գե­նե­րալ ԳՐԻ­ԳՈ­ՐԻ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՈ­ՎԻ կա­լան­քը եր­կա­րաց­րած դա­տա­վո­րը: Լի­ո­վին կի­սում ենք պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նի գնա­հա­տա­կա­նը. «Շատ դժվար է քա­ղա­քա­կիրթ բա­ռա­պա­շար ընտ­րել այն դա­տա­վո­րին բնու­թագ­րե­լու հա­մար, ով քիչ ա­ռաջ 3 ամ­սով եր­կա­րաձ­գեց գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի կա­լա­նա­վոր­ման ժամ­կե­տը: Քա­ղա­քա­կան պատ­վեր ի­ջեց­նո­ղից, այս­պի­սի խայ­տա­ռակ ա­պօ­րի­նու­թյուն­ներ թույլ տվո­ղ դա­տա­վո­րից մին­չև թուրք-ադրբե­ջա­նա­կան ցան­կու­թյուն­ներ բա­վա­րա­րող­նե­րը հա­վա­սա­րա­պես հանձ­նո­ղի պի­տակ են կրում: Դա­վա­ճա­նու­թյու­նը պո­զով-պո­չով չի լի­նում. մե­կը հող է հանձ­նում, մե­կը ըն­կե­րոջն է ծա­խում, մե­կը` սե­փա­կան պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Մարդ ինչ աս­տի­ճա­նի ստո­րաց­ված պետք է լի­նի, որ հա­նուն Նի­կո­լի քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­նի»: Դե ինչ ա­սես, ե­թե 2021-ին նույն Նի­կո­լից թուրք են ըն­կել 688 հա­զար ընտ­րող­ներ, ա­պա զար­մա­նա­լի չէ, որ նույ­նը պա­տա­հել է ինչ-որ դա­տա­վո­րի հետ:

Ինչ­պես հայտ­նի է, տխրահռ­չակ Բա­բա­յան Սյա­մոն հեր­թա­կան ա­վան­տյու­րան նա­խա­ձեռ­նե­լու շրջա­նակ­նե­րում Ստե­փա­նա­կեր­տում «փրկչա­կան» հան­րա­հա­վաք էր կազ­մա­կեր­պել: Սա­կայն ոչ պա­կաս զար­մա­նա­լի է Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­ՐԱ­ՅԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ կեց­ված­քը. «Արցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի կող­մից ինձ է փո­խանց­վել Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում տե­ղի ու­նե­ցած հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը: Ել­նե­լով ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ իմ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից ու լի­ա­զո­րու­թյուն­նե­րից, հա­վա­քին մաս­նակ­ցած մեր քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ հար­գան­քից, հաշ­վի առ­նե­լով լսված լի­նե­լու նրանց ի­րա­վուն­քը՝ ո­րո­շել եմ ըն­դա­ռաջ քայլ կա­տա­րել: Ուս­տի, հա­վա­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ա­ռա­ջար­կել եմ վաղ­վա­նից սկսել քննար­կում­ներ ու խորհր­դակ­ցու­թյուն­ներ նրանց կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րի ու ծրագ­րե­րի շուրջ: Ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա պատ­րաստ եմ օգ­տա­գոր­ծել յու­րա­քան­չյու­րի գի­տե­լիք­նե­րը և փոր­ձը՝ ի նպաստ մեր երկ­րի անվ­տան­գու­թյան, խա­ղա­ղու­թյան և մեր ժո­ղովր­դի բա­րօ­րու­թյան»: Տո զահ­րու­մար եր­կու­սիդ էլ, այդ ի՞նչ խա­ղեր եք խա­ղում հա­յոց հո­ղի այդ կտո­րի վրա, ուր ար­դեն ա­թոռ դնե­լու տեղ էլ չի մնա­ցել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ