⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ինձագին` Մխիթարյանի վնասվածքի մասին

Սպորտ

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը(1-0).

«Մեր երազանքն իրականություն դարձավ, բայց դեռ առջևում եզրափակիչն է: Այսպիսի երեկոները ստիպում են քեզ ավելի շատ համարվել ակումբի մի մասը: Ես, իմ անձնակազմը և խաղացողներն անբացատրելի աստիճանի պատասխանատվություն դրսևորեցինք՝ ուշադրություն չդարձնելով քննադատություններին և քրտնաջան աշխատեցինք ծանր պահերին:

Հրաշալի զգացողություն է: Սա մի երազանք էր, որին ես և տղաները ձգտում էինք խմբային փուլի վիճակահանությունից սկսած: 

Հիշում եմ, թե ինչպես խաղացինք Պլզենում, հետո հաղթեցինք «Բարսելոնային», «Պորտուին», «Բենֆիկային» և «Միլանին», բոլորն էլ հիանալի հանդիպումներ էին: Ոչինչ մեզ հենց այնպես չի տրվել, հպարտ եմ այս ճանապարհի համար։

Այստեղ աշխատանքի անցնելուց հետո ինձ առաջինը խնդրել են թիմի հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել և մենք հաջողեցինք դա հենց առաջին մրցաշրջանում, իս երկրորդում նվաճեցինք եզրափակիչի ուղեգիր:

Եզրափակիչի մրցակիցը լինի «Ռեալ Մադրիդը», թե «Մանչեսթեր Սիթին», մրցակիցը հիանալի պատրաստված թիմ է լինելու: Ես կնայեմ վաղվա խաղը: Վաղը երեկոյան մենք կտեսնենք, թե ում դեմ ենք մրցելու եզրափակիչում»:

Հիշեցնենք, որ այս խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով, անդրադառնալով այս դրվագին Ինձագին նշել է.

«Ֆանտաստիկ երեկո էր, սակայն այն փոքր-ինչ խաթարվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Հույս ունենանք, որ ոչ մի լուրջ բան չկա, որովհետև նա շատ կարևոր է մեզ համար:

Նա խաղադաշտում իր ելույթներով արժանացել է մասնակցելու երկու եզրափակիչներին էլ: Վստահ ենք, որ նա կհասցնի վերականգնվել, սակայն տեսնենք, թե առաջիկա օրերին ինչպես է զգում իրեն»,- Ինձագիի խոսքը մեջբերում է SempreInter.com-ը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ