⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ

Սպորտ

Բազկամարտի Հայաստանի առաջնության ժամանակ, չեմպիոնի տիտղոսը առաջին անգամ նվաճել է ծնունդով Լոռու մարզի Սանահին գյուղից, այժմ Երևանում բնակվող 23-ամյա ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԸ:

Նա iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակն ու մրցաշարը.

«Ծանր քաշային կարգում (100+) եմ հանդես եկել։ Առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ։ Տքնաջան պարապմունքները տվեցին իրենց շատ սպասելի արդյունքը։ Սրանից հետո պիտի պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Մոլդովայում հունիսի 8-18-ը։ Սկզբից ըմբշամարտով եմ զբաղվել, նվաճումներ ունեցել, հետո ինձ գրավեց բազկամարտը։ Պարապեցի ու հասա հաջողությունների։ Ծառայել եմ Խնձորեսկում։ Հաղթանակս նվիրում եմ մեր հայ ազգին, մեր զինվորներին ։Այս հաղթանակը սկիզբն է, սա ճանապարհ կբացի դեպի Եվրոպայի, Աշխարհի ոսկե մեդալներ նվաճելուն» ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ