⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ցավոք, որևէ պետական աջակցություն չենք ստանում. ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿ ԱԶԱՏ ՍՐԱՊՅԱՆ

Սպորտ

 Օրերս Երևանում կայացել է Բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 18 և 18-ից բարձր տարիքային շուրջ 300 բազկամարտիկներ։ Արծաթե մեդալ է նվաճել Բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից, այժմ Երևանում բնակվող ԱԶԱՏ ՍՐԱՊՅԱՆԸ։

Նա Iravunk.com -ի հետ բացառիկ զրույցում նշեց. «Սպորտում բաներ կան, որ անքննելի են և անբացատրելի։ Շարժվում ենք դեպի առաջ, դեռ շատ բան կա ապացուցելու։ Վերջին 9 տարիներին, առաջին անգամ չեմպիոնությունը իմը չէ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առջևում միջազգային մրցաշարերն են։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ 2018-ին հաղթել եմ Լենինգրադի Բալթիկայի մրցաշարում, 2020 թվականին միջազգային մրցաշարի հաղթող, Աշխարհի չեմպիոնին եմ հաղթել։ Ցավոք, որևէ պետական աջակցություն չենք ստանում։ Տարբեր երկրներում եմ մասնակցել միջազգային մրցաշարերի Ռումինիայում, Լեհաստանում ու հաղթել, Լենինգրադի չեմպիոն եմ։ Երկու անգամ էլ հաղթել եմ Համահայկական խաղերում, որը 4 տարին մեկ անգամ է լինում, Օլիմպիական խաղերի նման։ Այս տարի էլ կլինի, օգոստոս ամսին է։ Մասնակցել եմ նաև Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին, շրջափակումից դուրս եմ բերել 40 զինծառայողի, կռվել եմ ԼՂՀ Մարտունիում։ Անձնական մարզիչս Վլադիմիր Մնացականյանն է, նա Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն է»:

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ