⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել եմ Թուրքիայում». ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սպորտ

 Հայաստանի չեմպիոնի տիտղոսը արդեն չորրորդ անգամ նվաճել է ծնունդով Վանաձոր քաղաքից, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն 26-ամյա ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նա iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում նշեց.

«70 կգ քաշային կարգում հանդես եկա։ Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ ։Ես ձախ ձեռքով եմ ավելի ուժեղ։ Սակայն աջ ձեռքով էլ եմ հաղթել։ Վնասվածք էլ ունեմ, բայց կբուժվեմ, որպեսզի կարողանամ մասնակցել հաջորդ առաջնություններին։ Հունիսին Մոլդովայում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ, օգոստոսի 19-ին էլ Ղազախստանում կլինի Աշխարհի առաջնությունը։ Հաջողության գրավականը, իմ կարծիքով, չհանձնվելն է, տքնաջան պարապելը։ Նշեմ, որ ես Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել եմ Թուրքիայի Անթալիա քաղաքում, անցած տարվա հոկտեմբերին։ Փոխչեմպիոնի տիտղոսն էլ է մեծ նվաճում ինչի համար հպարտ եմ»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ