Վաղը որոշ շրջաններում ինտենսիվ անձրև է սպասվում. 6-8 աստիճանով ցրտելու է
Եղանակ
Երևանում այսօր ցերեկը, մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-25-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին, 21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։