Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հի­շո՞ւմ եք հին և բա­րի ժա­մա­նակ­նե­րի «ՀԱԿ­մեջ ա­նել» քա­ղա­քա­կան բա­նա­ձև­ը: Զար­մա­նա­լի­ո­րեն դա ակ­տո­ւա­լա­ցավ նա­և հի­մա` բո­լոր խել­քը գլխին կու­սակ­ցու­թյուն­նե­րը Ար­ցա­խի հար­ցով հան­դես ե­կան հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ, իսկ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի կու­սակ­ցու­թյու­նը ՀԱԿ-ի հա­մը հա­նեց: «Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյա­նը» մի­ա­նա­լու վե­րա­բե­րյալ ՀԱԿ-ից հայտ­նում են. «Խստո­րեն դա­տա­պար­տե­լով Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած ղա­րա­բա­ղյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, հայտ­նե­լով մեր հա­մե­րաշ­խու­թյու­նը Ար­ցա­խի ժո­ղովր­դի քա­ջա­րի պայ­քա­րին, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից ակն­կա­լում ենք խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րում հաշ­վի նստել նրա ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րի հետ, ինչ­պես նա­և շու­տա­փույթ կեր­պով. լու­ծել Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան հու­մա­նի­տար խնդիր­նե­րը, ա­պա­հո­վել Ադր­բե­ջա­նում պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի  վե­րա­դար­ձը և  ե­րաշ­խա­վո­րել Լա­չի­նի մի­ջանց­քի ան­խա­փան և անվ­տանգ գոր­ծու­նե­ու­թյու­նը: Մի­ա­ժա­մա­նակ տե­ղե­կաց­նում ենք, որ Հայ Ազ­գա­յին Կոնգ­րե­սը չի կա­րող մի­ա­նալ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սա­կե­տից մի շարք կե­տե­րով խո­ցե­լի՝ «Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյա­նը»: Ի­յա՛, ի­րո՞ք... Այդ ին­չո՞վ է «խո­ցե­լի», թե՞ հա­զիվ հա­սավ Լև­ոն Ա­կո­պի­չի պատ­կե­րա­ցում­նե­րը կյան­քի կո­չե­լու պա­հը:

Զար­մա­նա­լի և զար­հու­րե­լի ի­րո­ղու­թյուն` այն բա­նից հե­տո, երբ սարք­վեց սադ­րանք կա­պի­տու­լյան­տի որ­դի Ա­շո­տի իբր «առև­անգ­ման» պատ­մու­թյու­նով, նի­կո­լա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան սկսեց զոհ­ված զին­վոր­նե­րի ծնող­նե­րի և ան­գամ Ե­ռաբ­լու­րի գե­րեզ­ման­նե­րի հաս­ցե­ին ա­մե­նասր­բա­պիղծ հայ­հո­յանք­նե­րի տա­րափ լցնել հա­մա­ցանց: Այդ գար­շար­շա­վին մաս­նակ­ցե­ցին և՛ ի­րա­կան չհայ և չմարդ ժե­խեր, և՛ բա­զում ֆեյ­քեր: Ու պարզ­վեց նա­և, թե ինչ­պի­սի նեն­գու­թյամբ են գոր­ծում խուն­տա­յի սպա­սա­վոր­նե­րը... Այս­պես, Լոս Ան­ջե­լե­սում ապ­րող ԱՐ­ՍԵՆ ԳՅԱ­ԳՈՒՆ­ՑԸ հայտ­նա­բե­րեց, որ զայ­րա­ցած ար­ձա­գանք­ներ է ստա­նում մեր հայ­րե­նա­կից­նե­րից, թե իբր հայ­հո­յել է զոհ­ված­նե­րի գե­րեզ­ման­նե­րը: Քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ Հայկ Ա­թո­յա­նը գնաց այդ պատ­մու­թյան հետ­քե­րով, և պարզ­վեց, որ Ար­սե­նի նկա­րով ֆեյս­բու­քյան ֆեյք են սար­քել ու հենց այդ ֆեյ­քով գրել սրբա­պիղծ հայ­հո­յանք զոհ­ված­նե­րի գե­րեզ­ման­նե­րի հաս­ցե­ին` հա­րու­ցե­լով և՛ հայ­րե­նաբ­նակ, և՛ սփյուռ­քաբ­նակ հա­յե­րի վրդով­մուն­քի ա­լիք: Դե տե­սեք այս ա­նաս­նա­բա­րո խուն­տա­յի գոր­ծե­լա­կեր­պը` ռե­ալ հայ մարդ­կանց նկար­նե­րով ֆեյք է­ջեր սար­քել ու այդ է­ջե­րով պղծա­գույն հայ­հո­յանք­ներ տա­րա­ծել` այդ մարդ­կանց էլ դարձ­նե­լով թի­րախ: Հի­րա­վի սա­տա­նա­յա­կան գոր­ծե­լա­կերպ` և՛ պղծու­թյուն լցնել հա­մա­ցանց, և՛ ձե­ռի հետ ա­տե­լու­թյուն հրահ­րել հա­յե­րի մի­ջև...

Իսկ Տե­լեգ­րա­մի տի­րույ­թում կա ոմն ՄԱ­ՐԻ­Ա ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆ, ով վա­րում է «Де­вуш­ка с ружь­ём» Տե­լեգ­րամ ա­լի­քը, և ձև­ա­նա­լով հա­կա­նի­կո­լա­կան, նա­և հա­մա­ցան­ցի աղ­բա­նոց­նե­րից հա­վա­քում է վայ­րա­հա­չու­թյուն­ներ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի հաս­ցե­ին, դրանք լցնե­լով իր Տե­լեգ­րամ ա­լի­քը: Ի դեպ զար­մա­նա­լի, տի­պիկ նի­կո­լա­կան բնա­վո­րու­թյուն ու­նի` հար­բած կա­ռա­պա­նի պես հայ­հո­յել ցան­կա­ցա­ծին, ով կհանդգ­նի չհա­մա­ձայ­նել իր հետ... Բա­վա­կան ե­ղավ նրա մոտ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում  զե­տե­ղել եր­կու սքրին­շոթ, ո­րոնք նրա դու­րը չե­կան, որ­պես­զի ընկ­նի հիս­տե­րի­ա­յի մեջ և հայ­հո­յա­խա­ռը խոս­տո­վա­նի, որ 2018-ին մաս­նակ­ցել է Նի­կո­լի ցույ­ցե­րին ու լավ է ա­րել, և կմաս­նակ­ցի ցան­կա­ցած ցույ­ցի թե­կուզ 1000 ան­գամ, մի­այն թե դա ուղղ­ված լի­նի Սերժ Սարգ­սյա­նի դեմ: Զար­մա­նա­լի է, բայց փաստ` Տե­լեգ­րա­մում շատ ակ­տիվ այդ կեր­պա­րան­քը Սերժ Սարգ­սյա­նին ա­տում է ա­վե­լի շատ, քան Նի­կո­լին: Աղ­ջիկ ջան, հա­կա­նի­կո­լա­կան մի ձև­ա­ցիր, լավ էլ նի­կո­լա­կան ես...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ