Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Ռուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներ MI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The Telegraph MI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել Ռուսաստանում Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel

Թույլ չտանք պղծել մեր սրբությունները. Ռուբեն Էլբակյան

Լուսանկարներ

«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ֆրանսաբնակ աշխարհահռչակ տենոր, «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ, ում կոմիտասյան կատարումները, հատկապես «Կռունկը», աշխարհի հեղինակավոր բեմերից հազարավոր սրտեր են հուզել: Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հովանավորված իր «Կոմիտաս» ալբոմը 3 մրցանակների է արժանացել Ֆրանսիայում:

— Ինչպե՞ս եք վերաբերվում երգիչ Սուպեր Սաքոյի՝ վերջերս Հանրային հեռուստատեսության եթերում արված հայտարարությանը, թե մուղամը մերն է եղել, որի նոտաները ջնջել է Կոմիտասը:

— Նման զրպարտիչ, անպատասխանատու հայտարարություն կարող է անել միայն անկիրթ մարդը: Մովսես Խորենացին իր ձեռագրերում հստակ գրում է, որ քրիստոնեական բազմաթիվ տաղերի եւ շարականների մեղեդիները պահպանվել են հեթանոսական բնօրինակներից, միայն տեքստն է փոխվել: Ի շնորիվ Խորենացու՝ մեզ է հասել «Վահագնի ծնունդի» տեքստը եւ մեղեդին, բայց իրարից անջատ, այսօր դա «Խորհուրդ մեծ եւ սքանչելին է» : Մեսրոպ Մաշտոցը եւ իր աշակերտները նույնպես վերականգնել են բազմաթիվ հեթանոսական մեղեդիներ եւ հարմարեցրել  քրիստոնեական տեքստը: Ուշադիր լսեք մեր հոգեւոր գանձերը՝ երբե՛ք մուղամի կլկլոց չեք լսի, եթե, իհարկե, դա ռաբիս ժանրի երգիչը  չի մկկացնում: Բազմիցս, արդեն շուտով 25 տարի կլինի, Եվրոպայում հանդես եմ գալիս համերգներով: Կոմիտասի մշակված երգերն անչափ մեծ խանդավառութամբ են ընդունվում, հատկապես «Կռունկը» եւ «Անտունին»: Այս երգացանկը տիեզերական է, ունկնդիրները համերգի ժամանակ կարծես հիպնոզի մեջ լինեն: Հազարամյակների խորքերից եկած եւ մեզ հասած անգին գանձեր ունենք՝ ի շնորհվ մեծն Կոմիտասի: Ի դեպ, 2023 թվականի մայիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Վարդապետ Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուն գրանցել Համաշխարհային ժառանգություն եւ գրանցեց միջազգային հիշողության ռեգիստրում: 3-րդ հայ մեծությունն է նման գնահատականի արժանացել Մաշտոցի, Արամ Խաչատրյանի կողքին: Արժանի լինենք մեր սրբություններին եւ թույլ չտանք այն պղծել անկիրթ հայրենակիցների կողմից:

— Ներողության կամ ղեկավար կազմի հրաժարականի փոխարեն՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, թե կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը՝ հենվելով տարբեր խմբերի նախապատվությունների եւ կարծիքների վրա: Իրենք մերժում են գրաքննության եւ խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Բոլոր եվրոպական երկրները, որոնք անդառնալիորեն կորցրել են իրենց ազգային ֆոլկլորը, երջանիկ եւ հպարտ կլինեին ունենալ իրենց սեփական Կոմիտասը, իսկ մենք ազգային հեռուստատեսությամբ զրպարտություն ենք տարածում նրա մասին: Ներկա կառավարությունը մոռացել էր անգամ Կոմիտասի 150-ամյակը: Թուրքիան Կոմիտաս ունենար, նրա 150-ամյակը ողջ աշխարհը կնշեր: Հիշո՞ւմ եք, որ մի թուրք երգիչ Արմենչիկին դատի է տվել միջազգային դատարանում՝ գրագողության համար, հետո ինքն էլ հետ է վերցրել իր բողոքը: Իսկ ի՞նչ է նշանակում այս ամենը: Միանշանակ, Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրել իրենց երգչի վրա, եւ նա արագորեն չեղարկել է գործընթացը: Բնականաբար, թուրք երգիչը մտածում էր իր գրպանի մասին, բայց թուրքական կառավարությունը մտածում է, թե ինչպես հայ ժողովրդի ազգայինը վերացնել: Ազգն առաջին հերթին բնորոշում է իր մայրենի լեզվով եւ մշակույթով: Եվրոպական լեզուներում «մշակույթ» բառի արմատն է «կուլտ», այսինքն՝ պաշտամունք, դից, աստվածություն: Ժամանակակից գենետիկայից մի հետաքրքիր փաստ. Թուրքիայի բնակչությունը պարունակում է ընդամենը 18 տոկոս թյուրքական գեն: Նրանց գեները հիմնականում հայկական, հունական եւ քրդական են: Նրանք բոլորն իրենց թուրք են համարում, եւ դա պայմանավորված է Օսմանյան կայսրության եւ Աթաթուրքի դարավոր քարոզչությամբ ու սարսափով: Եկեք նայենք պատմությանը եւ տեսնենք, թե ինչպես է հայկական մշակույթը սեփականացվել թուրքերի մոտ կամ թուրքացվել Հայաստանում: Միայն մեկ օրինակ բերեմ. եվ այսպես՝ համացանցի ամենակրքոտ թեմաներից մեկը՝ գաթա: Ադրբեջանցիներն ու թուրքերն այն համարում են իրենցը, սակայն չեն կարող բացատրել տերմինի ծագումը: Բայց բառի արմատը կաթն է՝ «կաթ-ա»: Գաթան նախապատմական կաթնահունցի ժառանգն է, դա ընդամենը կաթով հունցված հացն է՝ երեսին քսված մեղրով: Կարծում եմ՝ ավելորդ կլինի խոսել այն մասին, թե ով, ինչպես եւ որտեղ սկսեց հաց թխել: Ժամանակին ակադեմիկոս Աճառյանը չի համարձակվել վաղուց միջազգային դարձած ուտեստի հայկական ստուգաբանությունը պնդել, քանի որ նրան բանտում, որպես ժողովրդի թշնամի, երկար եւ դաժան ստորացրել են: Ի դեպ, ավելացնեմ փախլավայի մասին եւս. ասում են՝ տերմինը միջին մոնղոլերենից է գալիս «բայլա» նշանակում է փաթաթել, բայց չէ որ փախլավան չեն փաթաթում: Փախ (պաղ, արեւմտահայերեն՝ բաղ, ով ղ չունի կասի՝ բակ) եւ լավա, այսինքն՝ լավ թաքնված: Իսկ այդ ի՞նչն է լավ թաքցնում՝ իհարկե, առատ ընկույզը խմորի շարքերում:

— Ըստ Հանրային հեռուստաընկերության, Սուպեր Սաքոն հրավիրվել է հաղորդման՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը: Որտե՞ղ խեղվեց հանրության երաժշտական ճաշակը, որ սուպերսաքոները, հրագները, հայկստվերները սկսեցին մեծ լսարան ունենալ:

— ԽՍՀՄ փլուզումից հետո՝ «արտիստ» բառը կորցրել է իր ողջ իմաստը: Բոլորն արտիստ են, հատկապես երգիչ, որի համար ձայն ունենալը վերջին չափանիշն է: Այսօր առաջնայինը մասսային զվարճացնելն է, ոչ թե կրթելը: Դրա համար էլ քանակն է որոշում որակը: Ու ամենացավալին այն է, որ սկանդալային տգիտություն ասելը՝ նման մասսայական «աստղերի»  համար հզոր փիարի միակ երաշխիքն է: Ահա ապացույցը, ողջ մամուլը նրա մասին է խոսում: Եթե ես ինձ եւ իմ ընտանիքին արված մահվան սպառնալիքը փիար անեի, այն ավելի մեծ արձագանք կստանար, քան իմ՝ Ֆրանսիայի Սենատում ստացված ոսկե մեդալը հումանիտար համերգներիս համար: Սա է իրականությունն ամենուր: Այսօր ոչ մի տաղանդով նման փիար չես անի:

— Հայ մաքրամաքուր երգի նահապետի այսկերպ անարգումը թվում էր, թե անարձագանք չպետք է թողնի ոչ մի երգչի ու երաժշտի, բայց ականատես եղանք միայն մի քանի սոցցանցային գրառումների եւ ոչ մի գործուն քայլի: Որեւէ բացատրություն ունե՞ք, թե ի՞նչ է կատարվում մեր մշակութային գործիչների հետ:

— Ժողովուրդը հյուծված է անարդարություններից, բայց ազգի էլիտան իրավունք չունի հիասթափվել: Այո՛, այսօր շատ սակավ է հատկապես մեր մեծերի դերը մեր հասարակության մեջ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է պատիվը եւ նամուսը դնել գրպանը եւ գնալ ողջունել ու զվարճանալ՝ ներկա կառավարության ներկայացուցիչների հետ: Մի՞թե Ռուբեն Մաթեւոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը կամ Հովհաննես Չեքիջյանը դրա կարիքը ունեին: Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հենրիկ Իգիթյանը... կանեի՞ն դա… Հավատացեք, այս ամենը ցավով եմ ասում:

— Պարոն Էլբակյան, վստահ եմ՝ հետեւում եք Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին եւս եւ արվեստի այն քիչ գործիչներից եք, ով երբեք անտարբեր չի մնացել ու չի լռել: Ինչպե՞ս կգնահատեք հայկական այսօրվա իրականությունը:

— Գոյատեւման ճգնաժամ է այսօր: Մեր ժողովուրդը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր նսեմացվել է իշխանությունների կողմից: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կհայաթափվի, իսկ ով չի կարողանա գաղթել, կդառնա թուրքի եւ ազերիների ճորտ: Իսկ նման հայրենիքի դեպքում՝ Սփյուռքը նույնպես չի կարող գոյատեւել: Սթափվե՛լ է պետք վերջապես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելՌուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներMI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The TelegraphMI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել ՌուսաստանումԻրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևЮнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված