«Բա՞ որ Աշոտիկին թշնամու հատուկ ծառայացունները առևանգեին։ Թե՞ դա ձերոնք են». Նարեկ Միրզոյան
Թավշյա տեռոր
Այսօր գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը անդրադարձել է հերոսի մայր տիկին Գայանեին։
Պատգամավորուն խորհուրդ կտամ շեֆի թասիբը պահելուց ու անմտածված խոսելուց առաջ մի բան հիշել։ Քո վարչապետը (ում ընդամենը ստով հաջողվել է զավթել իշխանությունը) 2018 թվականին մեքենաներ ձեռք բերելուն ի պատասխան ասում էր, որ դա օրենքի պահանջ է, հիմա հերթական անգամ զբաղված է ստելով։ Ձեր` անամոթների խումբը, խոսում է, թե Աշոտիկին առևանգել են, այն ինչ առանց պետական պահպանության Աշոտիկը իրավունք չուներ նույնիսկ, կներեք` զուգարան գնալու։
Օրենքը հստակ սահմանում է, որ վարչապետի ընտանիքի անդամները իրավունք չունեն առանց հսկողության տեղաշարժվելու։ Սա սադրանք էր զոհված հերոսների ծնողների և հայության հանդեպ։
Բա՞ որ Աշոտիկին թշնամու հատուկ ծառայացունները առևանգեին։
Թե՞ դա ձերոնք են։
Ամոթ ունեցեք` խոսել չգիտեք, չխոսե՞լ էլ չգիտեք։