Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Lրագ­րող­նե­րից մե­կի հար­ցին՝ ար­դյոք հոր­դո­րե՞լ է որ­դուն հրա­ժար­վել բո­ղո­քից, «ԱՇՈ­ՏԻԿ» օ­պե­րա­ցի­ա­յի ճար­տա­րապետ Նի­կո­լը, շա­շաց­նե­լով աչ­քե­րը, հայ­տա­րա­րել է՝ չի հոր­դո­րել: «Որով­հե­տև, երբ որ ա­ռա­ջին խո­սակ­ցու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել այդ թե­մա­յի վե­րա­բե­րյալ, իմ որ­դին իր փաս­տարկ­նե­րով զրկել է ինձ նման խնդրան­քով կամ կո­չով դի­մե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Ո­րով­հե­տև, այ­սինքն՝ ես Հա­յաս­տա­նում չէ­ի մի­ջա­դե­պի ժա­մա­նակ, մին­չև վե­րա­դար­ձա, տե­սա, որ ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գեր են տրվել, և երբ ես նրա հետ զրու­ցում է­ի, ինքն ա­սում էր՝ մեր ամ­բողջ նպա­տա­կը և խնդիրն էն չի՞, որ Հա­յաս­տա­նի Հանրա­պե­տու­թյու­նում ի­րա­վա­կան ձև­ե­րով լուծ­վեն հար­ցե­րը, բա հի­մա ես ո՞նց ար­ձա­գան­քեմ էդ փաս­տին…»,- իր ու որ­դու մի­ջև տե­ղի ու­նե­ցած խո­սակ­ցու­թյան ման­րա­մաս­ներն է «բա­ցա­հայ­տել» Նի­կո­լը՝ մի­ա­ժա­մա­նակ հայտ­նե­լով, որ Ա­շո­տիկն այլ քայ­լե­րի չի դի­մել, քան­զի իս­կա­պես ըն­կա­լե­լել է 2018-ին տե­ղի ու­նե­ցա­ծի խոր­հուր­դը: Այս­տե­ղից մի զար­մա­նա­լի եզ­րա­կա­ցու­թյուն` 2018-ի իշ­խա­նա­զավ­թումն ու­ներ ոչ մի­այն թուր­քի շա­հը սպա­սար­կե­լու, այ­լև տղա­մարդ­կա­յին պահ­ված­քը «գործ տվո­ղի» պահ­ված­քով փո­խա­րի­նե­լու խոր­հուր­դը: Դե ի­հար­կե, Նի­կո­լը բա­ցա­ռիկ ան­բա­րո­յա­կան է` սե­փա­կան գար­շե­լի ո­րոշ­ման «հե­ղի­նակ» կար­գե­լով որ­դուն:

Ի դեպ, հե­տաքր­քիր դի­տար­կում է ա­րել պրո­դյու­սեր ՌՈՒ­ԲԵՆ ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱ­ՆԸ. «Չի­չո­յան Ժո­րա: Դու է­սօր զոհ­վա­ծի մո­րը կա­լա­նա­վոր­ման չտա­րար, դու է­սօր դա­տա­պար­տե­ցիր Նի­կո­լի տղուն ընդ­միշտ Ա­շո­տԻԿ մնա­լու: Ա­շո­տԻԿ, ո­րը ամ­բող­ջո­վին գի­տակ­ցում է հոր Նի­կո­լԻԿ լի­նե­լը: Մնա­ցա­ծը ե­թե շրջա­պա­տումդ մի խել­քը գլխին տղա կա, ա­պա կա­սի` դու ով ես էս­քա­նից հե­տո»: Իսկ թե ով է այդ­քա­նից հե­տո` ակն­հայտ է, սո­վո­րա­կան նի­կոլ: Ա­ռա­վե­լևս, որ իր` բա­նակ չծա­ռա­յած հա­լով կա­լա­նա­վո­րել է հե­րո­սի մա­հով ըն­կած իր հա­սա­կա­կից Ժո­րա Մար­տի­րո­սյա­նի հե­րո­սա­ծին մո­րը: Սա տե­սակ­նե­րի կռիվ է` հայ­րե­նան­վեր ռազ­մի­կի և հայ­րե­նա­դավ, ծա­ռա­յա­միտ դե­զեր­տի­րի: Ի դեպ, ժա­մա­նա­կին ա­մոթ էր հա­մար­վում զին­ծա­ռա­յու­թյուն չան­ցած հա­լով ի­րա­վա­բա­նի դիպ­լոմ ստա­նալ, ա­ռա­վե­լևս` քննիչ, դա­տա­վոր, դա­տա­խազ աշ­խա­տել, նույ­նիսկ ա­ռող­ջա­կան պատ­ճա­ռով ծա­ռա­յու­թյան ոչ պի­տա­նի ա­պա­գա ի­րա­վա­բան­նե­րը զար­տու­ղի ճա­նա­պար­հով ա­պա­հո­վում է­ին սե­փա­կան զո­րա­կոչ­վե­լը (անձամբ այդ­պի­սի դեպք գի­տեմ, այդ­պի­սի զին­վո­րի հրա­մա­նա­տար եմ ե­ղել), իսկ հի­մա զար­մա­նա­լի­ո­րեն ա­մեն ինչ գլխի­վայր է շրջվել` պի­տի պար­տա­դիր դե­զեր­տիր լի­նես, որ կա­րի­ե­րա ա­նես...

Իսկ Ա­ՍԱ­ԼԱ-ի մար­տիկ ՊԻ­ԵՌ ԳՅՈՒ­ԼՈՒ­­ՄՅԱ­ՆԻ ա­ճյու­նը թե­և հա­սավ Հա­յաս­տան, բայց զար­մա­նա­լի­ո­րեն Ե­ռաբ­լուր չհա­սավ, թե­և տե­ղա­փո­խու­թյու­նը վա­ղուց էր նա­խա­տես­ված, այդ­տեղ ար­դեն տա­պա­քարն էլ կար: Պատ­ճա­ռը` ՊՆ-ն թույլ չտվեց` վկա­յա­կո­չե­լով «հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցը»: Լավ, դուք լրի՞վ թրքահ­պա­տակ եք... Ա­պաշ­նորհ եք` հաս­կա­ցանք, դե­գե­նե­րատ եք` է­լի հաս­կա­ցանք, բայց որ ՊՆ-ն թրքահ­պա­տակ լի­նի.... Յա՛խք: Ինչ­պես գրում է 44-օրյա պա­տե­րազ­մին կա­մա­վոր մաս­նակ­ցած Ար­ման Մխի­թա­րյա­նը. «Հոր­դա­ռատ անձ­րև­ի տակ, Շա­հու­մյա­նի գե­րեզ­մա­նա­տան մի ծա­ծուկ ան­կյու­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես հո­ղին ի պահ տվե­ցինք ՀԱՀԳԲ հե­րոս-նա­հա­տակ Պի­եռ Գյու­լու­մյա­նի մա­սունք­նե­րը: Ա­յո, ժա­մա­նա­կա­վո­րա­պես: Այս հզոր տղան, որ նա­հա­տակ­վե­լիս 23 տա­րե­կան էլ չկար, Ֆրան­սի­ա­յում էլ էր ժա­մա­նա­կա­վո­րա­պես թաղ­ված: Ար­դեն 40 տա­րի...»: Չէ՛, ՔՊ-ական, նի­կո­լա­կան լի­նելն այ­սօր ա­մե­նա­վատ, «ամե­նախ­լեշ» հայ­հո­յանքն է` սրանք ան­գամ հայ մար­տիկ­նե­րի ա­ճյուն­նե­րի դեմ են կռվում, քան­զի թուրք են և՛ գե­նով, և՛ հո­գով: Եվ մեր եր­կի­րը պետք է հիմ­նա­վո­րա­պես ախ­տա­հան­վի ՔՊ-ական պղծու­թյու­նից, այ­լա­պես եր­բեք ոտ­քի չի կանգ­նի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ